Նկարում ենք ծառ

«Ծաղկազարդի» տոնին ընդառաջ դիտարկել, ուսումնասիրել ենք ծաղկած ծառերը, զրուցել ենք ծառերի, դրանց տեսակների մասին: Նկարել ենք:

Ուսումնական ճամփորդություն դեպի Mind Center

29425096_1741877649198442_4657471775752955615_nՕրը՝ մարտի 23, ժամը 11.00-13.00

Վայրը՝ Երեխաների զարգացման ու զվարճանքի կենտրոն.  Mind Center

Հասցե՝ ք. Երևան, 16 Վրացական

Նախագիծը՝ «Երևան 2800»

Նպատակը, խնդիրները

  • Ճամփորդական կանոնների յուրացում, պահպանում.
  • Կառուցողական մտածողության զարգացում.
  • Ճանաչել, բացահայտել քաղաքը.
  • Նախասիրությունների բացահայտում, զարգացում.
  • Թիմով աշխատելու հմտության զարգացում.

Նկարագրություն. «Երևան 2800» նախագծի շրջանակում մասնակցեցինք լեգոներով քաղաքի կառուցմանը, մի խումբ սովորողներ բավականին հետաքրքրված են կառուցողական խաղերով: Ինչպես նաև, 3-րդ դասարանցի Հարությունի մայրիկ՝ Անիի կիրակնօրյա հրավերը գտավ իր հաջորդ արձագանքը: Այս անգամ էլ երկրորդ դասարանցիներն են պատրաստվում հյուրընկալվելու Mind Center-ում:

Իհարկե, ընթացքի ու տպավորությունների մասին՝ առանձին պատումներով:

Ուսումնական ճամփորդություն դեպի Աշտարակ

29389075_1741798099206397_8755600469973270528_nԵս Սիմոնյան Հայկն եմ: Սովորում եմ 2-2դասարանում: Մարտի 17-ին՝ ժամը 10:47, մենք մեկնեցինք Աշտարակ: Աշտարակը նույնպես քաղաք է,այնտեղ շատ ծառեր կան ու գետ: Մենք տեղ հասանք ժամը 11:19: Մենք գնացինք գետի մոտ և այնտեղ նախաճաշեցինք և երգեցինք: Հետո մենք գնացինք եկեղեցի, մոմ վառեցինք:  Բոլորս նստեցինք մեքենան ու վերադարձանք մեր դպրոց:

Ուսումնական ճամփորդություն դեպի Աշտարակ

29386258_1741785022541038_5572663420236333056_nԵս Մհերն եմ Սարգսյան, ութ տարեկան եմ: 2018 թվականի մարտի 17-ին՝ օրը շաբաթ, դասարանով մեկնեցինք Աշտարակ: Շարժվեցինք ժամը 10.47-ին, տեղ հասանք 32 րոպե անց, այսինքն՝ ժամը 11.19-ին: Երևան քաղաքից մինչև Աշտարակ 23 կմ է: Երկու քաղաքների տարբերությունը շատ էր, օրինակ՝ Աշտարակի բնությունն ավելի հարուստ էր: Մենք մի լավ զբոսնեցինք քաղաքում, նախաճաշեցինք Քասաղ գետի ափին, Աշտարակի ջրաղացում երգեցինք զատկական երգեր: Կարդացինք Թումանյանի ոտանավորներից: Հետո սուրբ Կարմրավոր եկեղեցում մոմ վառեցինք, մեծ տպավորություններով վերադարձանք Երևան:

Ուլունքը

Գարունը եկավ ամպերով
Ամպերը եկան անձրևով
Անձրևը տանեմ արտին տամ,
Արտը ինձ ցորեն տա
Ցորենը տանեմ ջաղացին տամ,
Ջաղացը ինձ ալյուր տա․
Ալյուրը տանեմ տաշտին տամ,
Տաշտը ինձ խմոր տա.
Խմորը տանեմ թոնրին տամ,
Թոնիրը ինձ հաց տա.
Հացը տանեմ բոշին տամ,
Բոշեն ինձ ուլունք տա.
Ուլունքը տանեմ նանիս տամ,
Նանս ինձ ծեծի՜, ծեծի՜,
Տանից քշի, դուրս անի։

Ուսումնական ճամփորդություն դեպի Աշտարակ

29386888_1741799689206238_4717824886628679680_nՄարտի 17-ին «Կարդում ենք Թումանյան» և Կրթական փոխանակումների նախագծով մեկնել ենք Աշտարակ, որտեղ  մարտին կրթահամալիրում վերապատրաստվող դասվարների ու նրանց դասարանների հետ միասնական պարապմունք անցկացրինք, սովորեցինք ու երգեցինք զատկական երգեր, կարդացինք թումանյանական ոտանավորներ:

Ճամփորդության մեկնելուց առաջ զրուցեցինք ճամփորդական կանոնների մասին,  ուսումնասիրեցինք քարտեզը, կատարեցինք աշատանքի բաժանում. սովորողների մի խումբը հետևելու էր ժամանակին, իսկ մյուս խումբը` Աշտարակ և Երևան քաղաքի նմանություններն ու տարբերություններն էր ուսումնասիրելու:

Տեղ հասնելուն պես սովորողների հետ նախաճաշեցինք Քասաղ գետի ափին, լուսանկարվեցինք: Աշտարակի ջրաղացի մոտ ընկեր Տաթևի հետ սովորեցինք ջաղացի մասին երգը, երգեցինք զատկական «Զարկ բոլոճիկ», «Կարկաչա», «Գնացեք, տեսեք», «Զնկլիկ» երգերը, կարդացինք թումանյանական «Կռունկներ», «Մարտը», «Կանաչ ախպեր», «Փիսոն», «Էս էն է»:

Քայլարշավով դեպի սուրբ Կարմրավոր եկեղեցի քայլեցինք, եկեղեցում կարդացինք տերունական աղոթքը, երգեցինք «Առավոտ լուսոն», «Հայր մեր»-ը:  Եկեղեցու բակում երազանք պահեցինք ու մոմ վառեցինք: Վերադարձանք Երևան:

Սովորողների պատումները ստորև`

Գագիկ Ղազարյան

Ռուզաննա Ներսիսյան

Վաչե Հովհաննիսյան

Լիլիթ Աղասարյան

Աննա-Մարիա Վարդանյան

Հայկ Սիմոնյան

Մհեր Սարգսյան

Տիգրան Գալստյան

This slideshow requires JavaScript.

 

Ճամփրդություն դեպի Աշտարակ

29315097_1741881249198082_5903260119616675322_nԵս Վարդանյան Աննա-Մարիան եմ,  ութ տարեկան եմ: Մարտի 17-ին մեկնեցինք Աշտարակ: Մեկնեցինք 10:47, տեղ հասանք 11:19:  Ըստ քարտեզի Երևանից Աշտարակ 22 կմ է: Այսօր անմոռանալի և հետաքրքիր օր անցկացրեցինք Աշտարակում: Աշտարակ քաղաքը փոքր շրջկենտրոն է, իսկ Երևանը ՀՀ այրաքաղաքն է իր բարձրահարկ շենքերով, լայնահուն պողոտաներով: Քասաղ գետի ափին մենք նախաճաշեցինք: Այնտեղ շատ զով էր: Գետի խշշոցը և ծիտիկների ծլվլոցը գերել էր մեզ: Աշտարակ քաղաքի ջրաղացում մենք երգեցինք զատկական երգեր ու կարդացինք Թումանյան: Այնուհետև ուղևորվեցինք Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցին: Եկեղեցու շուրջը պտտվելով երազանք պահեցինք և մտնելով ներս հոգևոր երգեր երգեցինք ու մոմ վառեցինք:

Վառ տպավորություններով վերադարձանք Երևան: