«Բզեզ» ռադիո. անդրադարձ

download«Բզեզ» դասարանական ռադիոն ստեղծվել է 2016-2017 ուստարում, առաջին թողարկումը եթեր է տրվել 2016 թվականի սեպտեմբերին: Մինչ օրս եթեր է տրվել 13 թողարկում:

Ռադիոն (ձայնագրիչը, ձայնագրությունը) միջոց-գործիքներ են, որոնք նպաստում են սովորողների՝

  • բանավոր խոսքի զարգացմանը.
  • կարդալու որակական հատկանիշների բարելավմանը.
  • ստեղծագործական մտքի զարգացմանը.
  • ազատ, անկաշկանդ խոսք ունենալուն.
  • ինքնավստահության, առանց բարդույթների հանդես գալու կարողության զարգացմանը.
  • ՏՀՏ հմտությունների զարգացմանը

Ռադիոն ուսումնական միջոց-գործիք է, որը լուծում է մի շարք ուսումնական խնդիրներ՝

  • որոշ ժամանակով կենտրոնացնում է սովորողների ուշադրությունը.
  • օգնում է, որ իրար լսեն. տեսնեն սեփական սխալները ու դրանք շտկեն.
  • օգնում է ամբողջական միտք արտահայտել, խոսել նախադասություններով.

Մեր դասարանական ռադիոների բոլոր թողարկումները իրականացվող նախագծի մաս են կազմել: Դրանք հիմնականում պատմել, ներկայացրել են որևէ գործունեություն, նախագիծ, ճամփորդություն: Մասնակից են բոլոր սովորողները:

Ռադիո «Բզեզ»-ը ունի նաև հավելվածներ, դրանք են ռադիոթատրոնները, աուդիոընթերցարանները, մեդիաայբբենարան-ընթերցարանները: Ուսումնական աշնան օրերին սովորողները ներկայացան իրենց խնկոյանական աուդիոընթերցումներով:

Որպես զարգացում՝ յուրաքանչյուր սովորող պատրաստելու է անհատական ռադիոհաղորդումներ, որտեղ պատմում, ներկայացնում է իր երազանքի, հետաքրքրությունների մասին: Գագիկ Ղազարյանն արդեն ներկայացրել է իր ռադիոհաղորդումը, որը պատմում է դինոզավրերի մասին:

Այս նախագիծը շարունակելի է:

Մեր դասարանական ռադիոյի շնորհանդեսին պատրաստվելիս  մտագրոհով բացեցինք ռադիո բառը, սովորողներն ասացին այն բառերը, որոնք առնչվում էին ռադիոյին, այնուհետև համառոտ պատմեցի ռադիոյի ստեղծման մասին, որից հետո սկսեցինք ստեղծել մեր ռադիոյի լոգոն՝ տարբերանշանը: Դրանք շատ տարբեր էին, ուստի պայմանավորվեցինք, որ յուրաքանչյուրը իր տարբերանշանը կօգտագործի իր հաղորդման համար: Ներկայացնում եմ Գագիկի, Վիկայի ու Լիլիթի աշխատանքները:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

One thought on “«Բզեզ» ռադիո. անդրադարձ”

Թողնել մեկնաբանություն