Ուսումնական ամառ. առաջադրանքների փաթեթ

18817023_1464220913630785_255162481_nՈղջույն, սիրելի սովորող: Ամառային արձակուրդի ընթացքում առաջարկում եմ առաջադրանքների այս փաթեթը:

Ամառային ճամփորդություն

Ամառային արձակուրդի ընթացքում մեկնելով ճամփորդության քաղաքից, երկրից դուրս, կամ որևէ հանգստավայր, գյուղ, բարեկամ-հարազատների տուն, առաջարկում եմ պատմել ձեր ամառային ճամփորդության մասին: Պատումն իր մեջ կարող է ներառել.

  • տեղեկություններ տվյալ վայրի, տեղանքի մասին.
  • այցելությունների, արկածների, առօրյայի, անսովոր ու սովորական դեպքերի, դիպվածների, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին պատում:

Թեման կարող եք ներկայացնել ֆոտոշարքի, տեսանյութի, հարցազրույցի, պատումի տեսքով:

Ամառային ընթերցանություն

Ամառային արձակուրդի ընթացքում առաջարկում եմ ընթերցել՝

Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ»
Ջ. Ռոդարի «Հեքիաթներ հեռախոսով»
Ա. Ա. Միլն «Վինի Թուխ»

կամ

ինքդ ընտրիր  մի գիրք կամ ստեղծագործություն, կարդա, պատմիր կարդացածիդ մասին այնպես, որ ընկերներդ էլ ուզեն կարդալ այդ գիրքը:

Առաջարկվող գրքերից կարող ես ընտրել, ինչպես նաև կարող ես ընտրել առաջարկավող հեքիաթներից:

Ընթերցելուց հետո առանձնացնում ես մեկ հեքիաթ կամ գիրք, որը շատ ես հավանել, և այն ներկայացնում ես՝

  • աուդիո կամ վիդեո տարբերակով. երբ գեղեցիկ ընթերցում ես (նաև դերային ընթերցմամբ) ու ձայնագրում-տեսագրում են.
  • գրում ես, թե կարդացածդ գիրքը, հեքիաթը ինչի մասին է, ինչու է այն քեզ դուր եկել, ինչու ես խորհուրդ տալիս, որ մյուսներն էլ կարդան: Այդ հեքիաթի կամ գրքի համար համակարգչային նկարչական ծրագրով նկար ես պատրաստում.
  • Դուրս ես գրում (արտագրում) հեքիաթից քեզ դուր եկած հատվածները ու ձևավորում ես:
  • Կարող ես հեքիաթի կամ գրքի հերոսին, հեղինակին նամակ գրել:
  • Ընթերցածդ հեքիաթից, գրքից հավաքիր, գրանցիր բոլոր այն բառերը, որոնք ընթերցելիս չէիր հասկացել: Կարող ես մեծերի կամ բառարանի օգնությամբ գտնել քեզ անհասկանալի բառերի բացատրությունը:

Այս աշխատանքները ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին: Որպես նվեր կստանաս բլոգ, որտեղ կթողարկվեն քո ամառային, ինչպես նաև մյուս նյութերը:

Ողջ ամռան ընթացքում գործելու է «Տիրգրան Հայրապետյան» գրադարանը, կարող ես այցելել ու ընտրել գրքեր ընթերցելու համար:

Խնդիրներ ամռան ընթացքում

Առաջարկում եմ տրամաբանական խնդիրների այս փաթեթները, որոնք կարող ես լուծել ընտանիքիդ անդամների հետ` ընտրելով քո ցանկությամբ:

1, 2

Քեզ դուր եկած խնդիրը ներկայացրու որևէ հետաքրքիր ձևով: Աշխատանքդ ուղարկիր իմ էլեկտրոնային փոստին:

 

Արևելյան կողմն աշխարհի խաղաղություն թող ըլլա. համերգ- ներկայացում

Ուսումնական ճամփորդություն դեպի Սևանի «Մաշտոցներ» բարձունք

19029563_1475320769187466_5206687927224821717_nՀունիսի 11-ին՝ օրը կիրակի, Արևելյան դպրոցի առաջին դասարանցիները, իրենց մայրիկների, քույր-եղբայրների հետ մեկնեցին ճամփորդության դեպի Սևան՝ «Մաշտոցներ» բարձունք: Ճանապարհին երգում էին, զրուցում-քննարկում, իսկ Դավիթը ուշադիր հետևում էր ճանապարհային նշաններին, որոնք հուշում էին, թե քանի կիլոմետր մնաց, որ հասնենք Սևան:

Նախապես տեղեկություններ էինք ձեռք բերել Սևանի Մաշտոցներ բարձունքի մասին: Միասին հաղթահարեցինք բարձունքը, Մաշտոցներ մատուռի բարձունքում երգեցինք, կարդացինք տերունական աղոթքը, մոմեր վառեցինք, լուսանկարվեցինք ու ճամփա ընկանք դեպի Սևանի հանրային լողափ:

This slideshow requires JavaScript.

Սևանի ափին նախաճաշելուց հետո սովորողները խաղում էին խաղահրապարակում, հետո լողափին էինք, ափը ուսումնասիրելուց, լճի մեջ ավազաքարեր նետելուց հետո հանեցինք մեր ոտնամանները ու ջրի մեջ էինք, հետո սկսեցինք լճից ջուր բերել, փորել ավազը ու կառուցապատել: Դրանից հետո էլ ափին իսկական ավազաթերապիա էր, բոլորը ավազի հետ ու ավազի մեջ խաղում էին: Օրվա անակնկաը նավով ճամփորդությունն էր:

This slideshow requires JavaScript.

Արշավ դեպի Սևանա լիճ. Մաշտոցներ բարձունք

 

 

Հունիսի 11 -ին՝ կիրակի, Արևելյան դպրոցի առաջին դասարանցիները «Բարձունքի հաղթահարում», «Ամառային լողափ»  նախագծերի շրջանակում մեկնում են Սևան: Նախատեսվում է այցելել Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի, Բուսաբանական այգի, հաղթահարել Մաշտոցներ  մատուռի բարձունքը, լող հանրային լողափում:

Ճամփորդության ընթացքում նախատեսում ենք՝

  • շրջիկ ընթերցումներ՝ ճանապարհին հանդիպող ցուցանակների ընթերցում
  • չափումներ՝ չափում ենք Երևանից-Սևան ճանապարհը որքա՞ն ժամանակում ենք անցնում
  • Հեռադիտակային ֆլեշմոբ՝ Սևանա լիճը Մաշտոցներ մատուռի բարձունքից
  • Լուսանկարչական պլեներ՝ Սևանը իմ ֆոտոխցիկից

Մեկնումը՝ հունիսի 11-ին, ժամը 10.00-ին Արևելյան դպրոցից:

Անհրաժեշտ իրեր՝

  • սնունդ (բրդուճներ), ջուր
  • գլխարկ, ակնոց
  • հարմարավետ սպորտային հագուստ, կոշիկներ
  • լողազգեստ, սրբիչ
  • հեռադիտակ
  • ֆոտոապարատ

 

 

Ամառային, լողափնյա, շրջիկ թատրոն. «Էս էն է» խաղ-ներկայացում

Sequence-01.Still003-768x432Հունիսի 6-ին Արևելյան դպրոցի առաջին դասարանցիները հանդես եկան իրենց ամառային թատերական ներկայացմամբ՝ «Այլընտրանքային կամ շրջիկ թատրոն» նախագծի շրջանակում:

Տեսանյութն ու ֆոտոշարքը՝ ստորև:

 

This slideshow requires JavaScript.

Հրավերք

18902361_1467527053300171_1562759735_n«Այլընտրանքային կամ շրջիկ թատրոն» նախագիծ

Արևելյան դպրոցի առաջին դասարանցիները հունիսի 6-ին՝ ժամը՝ 11.00-ին, հրավիրում են Արևելյան լողափի ամառային թատրոն՝ դիտելու «Էս էն է» խաղ-ներկայացումը: Սիրով սպասում ենք:

Հասցե՝ ք. Երևան, Ա. Բաբաջանյան 47/1

Ամառային ուսումնական բաց ճամբար. հունիսի 5-9

18902088_1467526896633520_1060094826_n (1)«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան  դպրոցի առաջին դասարան

Ամառային  ճամբար. հունիսի 5-9

Աշխատակարգ
09:00-09:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք 
09:20-10:00 Օրվա անելիքներ, ստուգատեսների նախապատրաստում
10:00- 10:30 Համերգային ծրագրի փորձեր Մարմարյա սրահում
Ստուգգատեսների նախապատրաստում
11:00-11:30 ընդմիջում
11:30- 13:30 Ամառային ուսումնահետազոտական ճամբարային նախագծեր ըստ ջոկատների
լող, հեծանիվ, շախմատ, քայարշավներ, սպորտլանդիաներ
14:00-14:30 Ճաշի ընդմիջում
13:30-17:00 Ճամբարային երակարացված օրվա ծրագիր

Բովանդակությունը

Ամառային ստուգատեսների նախապատրաստում, հայտերի լրացում
Դպրոցական գալլա համերգ «Արևելյան կողմ աշխարհի խաղաղություն թող  ըլլա». նախապատրաստում
Ուսումնահայրենագիտական ճամփորդություններ
Մարզական մրցաշարեր, լող, հեծանիվ, վազք

Ճամբարային միասնական տոնախմբություններ
Հունիսի 1՝ «Անտիվիրուս Կոմիտաս», ճամբարների բացում
Հունիսի 5՝ Երկրի օր
Հունիսի 12՝ Գեղարվեստը կրթահամալիրում «Արևելյան կողմն աշխարհի խաղաղություն թող ըլլա» համերգ-ցուցադրություն կրթահամալիրի Մարմարյա սրահում

Աշխատակարգ ըստ օրերի (1-ին շաբաթ)

Հունիսի 5, երկուշաբթի

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15 — առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — երգ
10:10 — 10:55 — համերգային ծրագրի փորձեր Մարմարյա սրահում,
ստուգատեսների նախապատրաստում
11:00 -11:45 — «Այլընտրանքային թատրոն» նախագիծ. «Էս էն է» խաղ-ներկայացում. փորձ
11:50 — 12:35 — լող
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 —շախմատ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

 

Հունիսի 6, երեքշաբթի

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15 — առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — համերգային ծրագրի փորձեր Մարմարյա սրահում,
ստուգատեսների նախապատրաստում
10:10 — 10:55 — «Այլընտրանքային  թատրոն» նախագիծ. «Էս էն է» խաղ-ներկայացում. փորձ
11:00 -11:45 — «Այլընտրանքային  թատրոն» նախագիծ. «Էս էն է» խաղ-ներկայացում
11:50 — 12:35 — լող
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — բակային խաղեր
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

 

Հունիս 7, չորեքշաբթի

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15 — առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — լեզվական-ռոդարիական աշխատանք
10:10 — 10:55 — համերգային ծրագրի փորձեր Մարմարյա սրահում,
ստուգատեսների նախապատրաստում
11:00 -11:45 — բացօթյա ընթերցանություն
11:50 — 12:35 —լող, հեծանիվ
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 —լող, հեծանիվ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

 

Հունիսի 8, հինգշաբթի

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15 — առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — բանավոր մաթեմատիկա
10:10 — 10:55 — ուսումնական ճամփորդություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
11:00 -11:45 — ուսումնական ճամփորդություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
11:50 — 12:35 — լող
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — ուսումնական ճամփորդություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

 

Հունիսի 9, ուրբաթ

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15 — առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — մաթեմատիկական խնդիրներ
10:10 — 10:55 —ընթերցանության
11:00 -11:45 — բակային խաղեր
11:50 — 12:35 — լող
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 —ճամբարի ամփոփում
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Երեխաները երեխաների մասին. ռադիո «Բզեզ» # 11

Այս անգամ ռադիո «Բզեզի» հերթական թողարկումը հունիսմեկյան տոնին է անդրադառնում: Վեց-յոթ տարեկան առաջաին դասարանցիները զրուցում են երեխաների ու իրենց երազանքների ու ցանկությունների մասին:

Փուչիկոտ օրվա փուչիկությունները

Օրը տոնականությամբ, երգ ու պարով, լիքը փուչիկներով սկսվեց: Փուչիկոտ օրվա առաջին փուչիկությունը փուչիկ փչոցին էր:

Փուչիկախաղից հետո անցանք փուչիկանկարչությանը: Պատրաստեցինք գունավոր ներկերը ու վրձինը փոխարինելով փուչիկով՝ սկսեցինք փուչիկանկարչությունը:

Հետաքրքիր փուչիկանկարներ էին ստացվել. վարդեր, դինոզավր, գորտ, պաղպաղակ: Ամեն մեկը իր նկարը նմանեցնում էր որևէ պատկերի:

Հետո փուչիկները լողափին էին, լողացող ճամբարականների հետ լողավազանում էին: