Հրազդան գետի վտակները. Լիլիթ և Գագիկ Ղազարյաններ

Չափում-չափչփում ենք. բացօթյա մաթեմատիկական ֆլեշմոբ

Առաջին դասարանցիների հետ Արևելյան դպրոցի լանջի երկարությունը չափելուց առաջ զրուցել-քննարկել էինք, թե ինչ է չափումը, ինչու, ինչպես ու ինչ գործիքներով ենք չափում: Հասկացել էինք, որ կարող ենք չափել ոտնաչափով, թզաչափով, չափման գործիքներով՝ մետրերով, սանտիմետրերով: Չափում ենք, որ կարողանանք տներ կառուցել, շորեր կարել…

Ամենասկզբում որոշել էինք լանջի երկարությունը չափել ոտնաքայլով, հետո փորձեցինք հաշվել, թե լանջի ողջ երկարությամբ քանի մարդ կկանգնի, եթե իրար կողքի կանգնեն: Ստացված արդյուքնները քննարկեցինք, պարզեցինք, որ տարբեր թվեր ենք ստացել, որովհետև ոտնաչաերը տարբեր են, ինչպես նաև՝ լանջի երկարությունը չափել էին քայլերով:

Հետո որոշեցինք չափել մետրերով: Ու ոգևորված չափում էինք ծառի, աստիճանների, պատի երկարությունները,  ինքներս մեր, ընկերոջ հասակը: Արդյունքներն ամփոփեցինք, ծանոթացանք չափման միավորների հետ՝ միլիմետր սանտիմետր, դեցիմետր, մետր, կիլոմետր: Դրանք դասավորեցինք փոքրից մեծ ու հակառակը: Պարզեցինք, որ 100 սանտիմետրը 1 մետրն է, զարմացանք ու ուրախացանք…

Շարունակելի…

Լիմերիքներ կամ ծիծաղելու պատմություններ

18425853_1445036758882534_1093650251_nԻ՞նչ է լիմերիքը: Ջանի Ռոդարին իր «Ստեղծագործական երևակայության քերականությունը» գրքում գրում է. «Լիմերիքը կազմակերպված ու օրինականացված անհեթեթության անգլիական տարբերակն է»:

Առաջին դասարանցի իմ 6-7 տարեկանները սիրում են անհեթեթություններ, բայց երբ ասացի, որ լիմերիք ենք հորինելու հերիք չէ, դրանք էլ անհեթեթություններ են՝ զարմացան, բայց չհասկացան, միայն հորինելու համար ուշքները գնում է, բայց էդ ի՞նչ ենք հորինելու…իսկ երբ ասացի ծիծաղելու, ծիծաղելի, անսովոր պատմություններ, այդ ժամանակ գլխի ընկան, ուրախացան, բոլորը սկսեցին բզբզալ, ինչ-որ բաներ ասել, ծիծաղել…Սկզբի համար առաջարկեցի մտքով ընտրել մի բան՝ առարկա, իր, որի մասին կուզեին հորինել, պատասխանները չուշացան: Հետո առաջարկեցի մտածել, թե այն ինչ ընտրել են՝ ինչպիսի՞ն է, բայց ոչ թե սովորական վիճակում, այլ՝ անսովոր, հետո՝ այդ անսովոր ինչ-որ բանը ինչ-որ տեղում ինչ կաներ ու հանկարծ ինչ կլիներ: Ստացվեց այսպիսի օգնող-ուղղորդող հարցաշար՝

Ի՞նչը:
Ինչպիսի՞ ի՞նչը:
Ինչպիսի՞ ի՞նչը որտե՞ղ ի՞նչ էր անում:
Ու հանկարծ ի՞նչ եղավ:

Թեև շատ լիմերիքներ գրվեցին, որտեղ այս հարցաշարը չէր էլ օգնել:

Եվ այսպես, սկսեցինք հորինել, մուտքագրել: Ահա լիմերիքների մի փաթեթ, կարդացեք ու ժպտացեք: Բայց սա դեռ վերջը չէ: Այս լիմերիքները դառնալու են մեր հերթական ընթերցարանը, որոնք մենք կարդալու ենք, խաղով ներկայացնելու ենք ու նկարենք:

Ահա մեր լիմերիքները:

  1. Դուռը,
    Քայլող դուռը,
    Մի օր քայլում էր ու ընկավ:
    Հետո պարզվեց, որ քնած էր:
    Մայրիկն իրեն արթնացրեց ու ասաց.
    -Դու, հաց կեր:
    Ու դուռը հաց կերավ:

Վաչե Հովհաննիսյան

2.  Թևերով շրջանը
Քաղաքում նստեց ավտո
Ու գնաց Ամերիկա:
Ամերիկայում հաց կերավ
Ու գնաց տուն:

Մհեր Սարգսյան

3. Մի անգամ մի սեղան որոշեց, որ պետք է ձուկ ուտի:
Ձուկը վերցնում է ու հետ է գալիս:

Սուսաննա Աղաջանյան

4. Հեռախոսը,
Քայլող հեռախոսը,
Քայլող հեռախոսը գնաց Ռուսաստան,
Ու հանկարծ ընկավ ջուրը:

Վաչե Գևորգյան

5. Քայլող խոտը
Գնաց ճաշ ուտելու
Ու մոլորվեց այնտեղ:

Խալաթյան Լիլիա

6. Թռչող սեղանը թռչում էր երկնքում ու հանկարծ ընկավ ցած:

Վիկտորյա Հայրապետյան

7. Հինգը,
Երգիչ հինգը,
Երգիչ հինգը թաքնվում էր սեղանի տակ,
Ու երգում էր. — Լա-լա-լա:

Էդմոն Սահակյան

8. Ինքնաթիռը քայլող,
Աթոռը թռչող,
Սեղանը թաց,
Քանոնը ճաշ ուտող,
Դաս էին անում
Ու հանկարծ վախեցան:

Հակոբյան Միքայել

9. Քայլող գնդակը,
Քայլում էր հեռախոսի վրա:
Գնդակը կապույտ էր:

Սամվել Աղաջանյան

10. Արևը,
Քայլող արևը,
Քայլող արևը գնաց խանութ,
Խանութն ընկավ գլխին:

Մհեր Սարգսյան

11. Դուռը։
Կարմիր դուռը։
Կարմիր դուռը տոնածառին էր նայում։
Կարմիր դուռը սենյակում տոնածառին էր նայում։
Ու հանկարծ դուռը թակեցին։

Հայկ Սիմոնյան

12. Երբ անտառում արջը հանդիպեց բարկացած նապաստակին, վախից քարացավ:
Աստղերը  ծիծաղում էին լուսնի վրա և հանկարծ երկինքը սկսեց գոռգոռալ:

Սուսաննա Աղաջանյան

13. Սեղանը,
Թռչող սեղանը,
Թռչող սեղանը երգում էր:
Թռչող սեղանը հյուրասենյակում երգում էր
Ու հանկարծ ընկավ:

Վիկտորյա Հայրապետյան

14. Գնդակը,
Թռչող գնդակը,
Թռչող գնդակը ծաղիկ էր տնկում,
Բակում ծաղիկ էր տնկում,
Ու հանկարծ ջուրը թափվեց:

Գագիկ Ղազարյան

15. Խոտը,
Քայլող խոտը,
Քայլող խոտը ման էր գալիս,
Ու դպրոցում դաս էր անում,
Մեկ էլ հանկարծ ընկավ:

Միքայել Մարգարյան

16. Ծիտը քայլում էր
Հեռախոսի վրա էր:

Գագիկ Քոչարյան

17. Հեռախոսը,
Թռչող հեռախոսը,
Թռչող հեռախոսը գնում էր գյուղ:
Թռչող հեռախոսը խաղում էր գնդակով:
Ու հանկարծ գնդակը տշեց ու ընկավ գլխին:

Գրիգոր Ամիրյան

18. Խոտը,
Քայլող խոտը,
Քայլող խոտը ճաշէր ուտում:
Քայլող խոտը ճաշից հետո լվացվեց:
Հետո բակում խաղաց:
Հետո տուն եկավ:

Ալեքս Փայասլյան

19. Աթոռը,
Թռչող աթոռը,
Թռչող աթոռը խաղում էր,
Թռչող աթոռը խանութում տանձ էր գնում:
Ու հանկարծ ընկավ:

Վաչե Հովհաննիսյան

20. Երգիչ հինգը թաքնվում էր սեղանի տակ:
Նա երգում էր արևի երգը:
Նա դարձավ վեց:

Սամվել Ավետիսյան

21. Քայլող սեղանը,
Տանը գործ էր անում,
Ու հանկարծ իր քնելու ժամը եկավ:

Գագիկ Ղազարյան

22. Խոտը,
Կարմիր խոտը,
Կարմիր խոտը խաղում էր գնդակով:

Գրիգորյան Արսեն

23. Մայրիկը,
Աղջիկների մայրիկը,
Աղջիկների մայրիկը տնակում զայրանում էր:

Դավիթ Թադևոսյան

24. Գնդակը,
Քայլող գնդակը,
Քայլող գնդակը դպրոց էր գնում,
Ու հանկարծ սխալվեց:

Վիկտորյա Հայրապետյան

25. Սեղանը,
Քայլող սեղանը,
Քայլող սեղանը ճաշ էր ուտում,
Քայլող սեղանը անտառում խաղում էր:
Ու հանկարծ վախեցավ:

Վաչե Հովհաննիսյան

Հավաքից հավաք.ամփոփում

18072775_638697969650959_936325629_nԴասավանդողի անհատական աշխատաժամանակ

Ուսումնական առաջին շրջան (սեպտեմբեր-դեկտեմբեր). ամփոփում

Ուսումնական երկրորդ շրջան (հունվար). ամփոփում

Բնագիտատեխնիկական ստուգատեսին արժանացել ենք երեք խրախուսական մրցանակի՝ ուսուցողական խաղեր ու շուրջտարյա բնագիտական գործունեություն անվանակարգերում

Ուսումնական երրորդ շրջան

Փետրվարի ուսումնական գործունեություն
Մարտի ուսումնական գործունեություն
Ապրիլի ուսումնական գործունեություն
Մայիսի ուսումնական գործունեություն

Տեսադաս. Պլանշետը (նեթբուք-նոթբուքը) որպես ընթերցանության, գրի գործիք առաջին դասարանում

Հոդվածներ «Դպիր»-ում

Ուսուցչի բլոգ՝ ուսուցչի գործունեության ու մասնագիտական զարգացման հայելի

Առաջին դասարանցու ուսումնական անհատական գործիք

 

 

10.05-12.05. Մայիսյան հավաքի աշխատակարգ

10.05.2017

Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:
«Բզեզ» ռադիոն ամփոփում է առաջին օրը՝ եթեր տալով լիմերիքները:

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 —«Էս էն է» խաղ-ներկայացում. փորձ
10:10 — 10:55 —  ռուսերեն
11:00 -11:45 — ռոդարիական հնարքների ֆլեշմոբ. լիմերիքի ստեղծում
11:50 — 12:35- լող, հեծանիվ
12:35 — 12:55 — ընդմիջում
12:55 — 13:35 — լող, հեծանիվ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Օրը սկսել ենք «Էս էն է» խաղ-ներկայացման փորձով: Լանջերին աշխատել ենք գործիքներով, հորինել ենք լիմերիքներ ծիծաղելի պատմություններ, մուտքագրել ու նկարել ենք: Լիմերիքը կազմել ենք հետևյալ հարցերի օգնությամբ

Ինչը
Ինչպիսի ինչը
Ինչպիսի ինչը ինչ էր անում
Ինչպիսի ինչը որտեղ ինչ էր անում
Ու հանկարծ ինչ եղավ:

Ռուսերենից հետո նախաճաշել են: Լողացել ենք ու հեծանիվ ենք քշել:

11.05.2017

Մարմնակրթություն ընտրած սովորողը բերում է համապատասխան մարզահագուստ:

Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

«Բզեզ» ռադիոն ամփոփում է երկրորդ օրը՝ պատմելով մաթեմատիկական չափում-հաշվումների մասին:

8:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — բացօթյա բանավոր մաթեմատիկա
10:10 — 10:55 —  ընտրությամբ գործունեություն
11:00 -11:45 — «Էս էն է» խաղ-ներկայացում. փորձ
11:50 — 12:35- անգլերեն
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — Այցելություն «Տիգրան Հայրապետյան» գրադարան. ընթերցանություն
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Օրը սկսել ենք չափումների, չափման գործիքների ու միավորների մասին զրույց-քննարկումով: Ծանոթացել ենք թզաչափին, ոտնաչափին, համեմատել ենք արդյունքները: Հետո միասին փորձել ենք չափել լանջի երկարությունը սկզբում ոտնաքայլերով, հետո մարդկանցով, թե քանի երեխա կտեղավորվի, հետո մեր մետրերով: Քննարկել, ամփոփել ենք չափման արդյունքները, պարզել ենք, որ տարբեր թվեր ենք ստացել: Ծանթացել ենք միլիմետր, սանտիմետր, դեցիմետր, մետր, կիլոմետր չափման միավորներին: Դասարանում չափումներ ենք արել օգտագործելով մետրերն ու քանոննները: Ընտրությամբ գործունեությունից հետո նախաճաշել ենք: Անգլերենից հետո հորինել ու գրել ենք լիմերիքներ տրված հարցերի օգնությամբ:

12.05.2017

Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

«Բզեզ» ռադիոն ամփոփում է երրորդ օրը:

08:00-08:45 — ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 — 9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն
10:10 — 10:55 — բացօթյա բանավոր մաթեմատիկա
11:00 -11:45 — ռուսերեն
11:50 — 12:35- «Էս էն է» խաղ-ներկայացում. փորձ
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — «Բզեզ» ռադիոն ամփոփում է երրորդ օրը
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Անգլերենից հետո ներկայացման փորձն ենք արել: Ռուսերենի դասին բեմադրել ու նկարահանել ենք Անտոշկա երգը: Մասնակցել ենք մաթեմատիկական բացօթյա ֆլեշմոբին՝ կատարել ենք չափումներ: Ընդմիջումից հետո ընթերցել ենք մեր հորինած լիմերիքները: Աշխատել ենք Մատենիկով, ընթերցել ենք Արտույտն ու երկինքը: