26.09 — 30.09. աշխատանքային նախագիծ

14341669_1198982566821289_1582381134_nԱյս շաբաթվա շարունակվող նախագծերն են՝ «Բարև, ես եմ…», «Ճանաչում եմ կրթահամալիրը» և «Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակում առաջին դասարանցիներով հաղթահարելու ենք Ծիծեռնակաբերդի բարձունքը: Այս շաբաթվա ընթացքում սովորելու ենք պատմությունը ներկայացնել ըստ նախադասությունների, վանկատելու ենք բառերը:

Հեքիաթը՝ Հ. Թումանյան «Պոչատ աղվեսը»

Ոտանավորը՝ Հ. Թումանյան «Շունը», «Փիսոն»

Երգը՝ «Աղվեսն եկավ», «Խորոզ»

սեպտեմբերի 26, երկուշաբթի

Բարձունքի հաղթահարում. Ծիծեռնակաբերդ

Ճամփորդությունն ամփոփող պատումները, իրենց ստացած տպավորությունները ներկայացնում են տեսանյութերի, աուդիոնյութերի տեսքով:

սեպտեմբերի 27, երեքշաբթի

Հարգելի ծնող, մարմնակրթություն ընտրած սովորողը բերում է համապատասխան մարզահագուստ:

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն, ռուսերեն
10:10 — 10:55 —  բանավոր մաթեմատիկա
11:00 -11:45 — ընտրությամբ գործունեություն
11:50 — 12:35- աշխատանք ոտանավորի հետ. նկարում են նախադասություններով
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — աշխատանք թերթիկով
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Անգլերենի, ռուսերենի պարապմունքից հետո ամփոփել են ճամփորդությունը: Կրկնել են Ղ. Աղայանի «Առավոտը գյուղում»-ը, արտասանել են նախադասություններով: Ոտանավորը նկարել են ըստ նախադասությունների: Ընդհանուր պարապմունքից հետո նախաճաշել են: Աշխատել են թերթիկով, ներկել են զարդանախշեր:

Սովորողը բերում է մեկ 3×4 չափի լուսանկար: 

Հիշեցնում եմ, որ ուղարկված գոգնոցների վրա գրում եք կամ ասեղնագործում եք սովորողի անունը ու ուղարկում եք: Այն սովորողները, ովքեր կարմիր շապիկները չեն բերել` ուղարկում եք:

Վաղը լողում են`

Աղաջանյան Սամվել Վարդանի
Աղաջանյան Սուսաննա Գևորգի
Ավետիսյան Սամվել Կարենի
Գևորգյան Վաչե Վահագնի
Լալազարյան Նարեկ Սարգսի
Հակոբյան Միքայել Արմանի
Հայրապետյան Վիկտորյա Խաչատուրի
Ղազարյան Գագիկ Հովհաննեսի
Մարգարյան Միքայել Սամվելի
Ներսիսյան Ռուզաննա Արամի

Երկրորդ խումբը մասակցելու է հեծանվի պարապմունքի:

28.09.2016

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — երգ
10:10 — 10:55 —  ռուսերեն
11:00 -11:45 — տեխնոլոգիական աշխատանք
11:50 — 12:35- բանավոր մաթեմատիկա
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — լող
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Սովորել են «Աղվեսն եկավ» և  «Խորոզ» երգերը:  Աղայանի «Առավոտը գյուղում» ոտանավորը հավաքել են ըստ նախադասություն նկարների: Հաշվել են նախադասության մեջ եղած բառերը:  Խաղի միջոցով հաշվել են առաջ ու հետ, հաշվել են միայն զույգ թվերով, հետո` կենտ թվերով: Ծանոթացել  են աջ, ձախ, առջևում, հետևում հասկացությունների հետ: Աշխատել են կցված թերթիկով` 11: Ռուսերենից հետո նախաճաշել են: Առաջին խումբը լողացել է փակ լողավազանում, երկրորդ խումբը հեծանիվ է վարել:

29.09.2016

Հարգելի ծնող, մարմնակրթություն ընտրած սովորողը բերում է համապատասխան մարզահագուստ:

Աշխատելու ենք պլանշետով:

8:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — բանավոր մաթեմատիկա
10:10 — 10:55 —  ընտրությամբ գործունեություն
11:00 -11:45 — աշխատանք հեքիաթի հետ
11:50 — 12:35- անգլերեն
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — աշխատանք պլանշետով
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Օրը սկսել են բանավոր համրանքով՝ առաջ ու հետ: Հաշվել են զույգերով, հետո՝ կենտերով: Խաղի միջոցով ամրապնդել են աջ, ձախ, հեռու, մոտիկ, վրա տակ, միջև, վերև, ներքև, առաջ, հետ հասկացությունները: Պլանշետով նկարել են բարձր ու ցածր բառեր: Աշխատանքներն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին: Միասին լուծել են տրամաբանական խնդիրներ՝ %d5%bf%d6%80%d5%a1%d5%b4%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%b6%d5%a4%d5%ab%d6%80%d5%b6%d5%a5%d6%80: Ներկել են զարդանախշեր:  Անգլերենից հետո նախաճաշել են: Իրար շարունակելով պատմել են «Ճամփորդները», քննարկել են շան կերպարը, սովորել են Հ. Թումանյանի «Շունը»:

Վաղը սովորողների մի խումբը մասնակցելու է լողի պարապմունքին: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է լողազգեստ, սրբիչ, լողաթափ, լողի թևիկներ, լողի գլխարկ՝ աղջիկների համար: Լողի մասնակից սովորողներն են՝

Ամիրյան Գրիգոր Արտավազդի
Բադոյան Ջուլիետա Արթուրի
Թամազյան Ինեսա Արթուրի
Սահակյան Էդմոն Գեորգիի
Սահակյան Սարգիս Լևոնի
Սարգսյան Մհեր Արմենի
Սիմոնյան Հայկ Բաբկենի
Փայասլյան Ալեքս Յուրայի
Քոչարյան Գագիկ Դավիթի
Հովհաննիսյան Վաչե

Մյուս խումբը Նոր դպրոցում կվարի հեծանիվ:

30.09.2016

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն
10:10 — 10:55 —  բանավոր մաթեմատիկա
11:00 -11:45 — ռուսերեն
11:50 — 12:35- աշխատանք թերթիկով
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — լող, հեծանիվի վարում
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Բարձունքի հաղթահարում. Ծիծեռնակաբերդ

14429309_1203927176326828_734548438_nՍեպտեմբերի 26-ին 5-6 տարեկանները մեկնում են ուսումնական ճամփորդության՝ հաղթահարելու Ծիծեռնակաբերդի բարձունքը ու իրականացնելու նկարչական պլեներ:

Մեկնելուց առաջ սովորողները քննարկում ու ներկայացնում են ճամփորդական կանոններ, ճամփորդական իրերի ցանկ, ստանում են որոշակի ինֆորմացիա տեղանքի մասին, ուր պատրաստվում են մեկնել, քննարկում են, թե ինչ է բարձունքը: Պատրաստում են ռադիոնյութ: Իսկ բարձունքը հաղթահարելուց հետո նկարում են բարձունք: Ճամփորդությունն ամփոփող պատումները, իրենց ստացած տպավորությունները ներկայացնում են տեսանյութերի, աուդիոնյութերի տեսքով:

Մեկնելու ենք ժամը 11:00-ին, վերադառնալու ենք 13:30-ին: Ճամփորդության համար անհրաժեշտ է՝

 

  • հարմարավետ (նաև՝ տաք) հագուստ, գլխարկ, ակնոցներ
  • ուսապարկ, որի մեջ պետք է լինեն՝
  • շշով ջուր, բրդուճներ, թաց ու չոր անձեռոցիկներ
  • 500 (հինգ հարյուր) դրամ տրանսպորտի համար

 

 

Արևելյանը ոնց որ արևի դպրոց լինի, որովհետև մեր դպրոցն էլ է արևի…

14388784_1203927246326821_875767233_nԱյսօր առաջին դասարանցիների առաջին այցելությունն էր կրթահամալիրի Արևմտյան դպրոց: Երբ նրանց ասացի, որ Արևելյան դպրոցից գնում ենք դեպի Արևմտյան դպրոց՝ Վաչեն ասաց, որ Արևելյանը ոնց որ արևի դպրոց լինի, որովհետև մեր դպրոցն էլ է արևի…Արևելյան դպրոցից դեպի Արևմտյան դպրոցի ճամփան անցանք քայլարշավով, նաև՝ հաղթահարեցինք փոքրիկ բարձունք…

This slideshow requires JavaScript.

Արևմտյան դպրոցի փակ լողավազանում այսօր մեր լողի առաջին պարապմունքն էր:

This slideshow requires JavaScript.

19.09-24.09.աշխատանքային նախագիծ

14398060_1201521019900777_1231148951_nԱյս շաբաթվա շարունակվող նախագծերն են՝ «Բարև, ես եմ…», «Ճանաչում եմ կրթահամալիրը» և «Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակում առաջին դասարանցիներով հաղթահարելու ենք Ծիծեռնակաբերդի բարձունքը: Այս շաբաթվա ընթացքում սովորելու ենք պատմությունը ներկայացնել ըստ հատվածների, այնուհետև՝ ըստ նախադասությունների: Նախատեսում ենք մեր ռոադիոյի նորամուտը:

Հեքիաթը՝ Հ. Թումանյան «Ծիտը»

Ոտանավորը՝ Ղ. Աղայան «Առավոտը գյուղում»

Երգը՝  Կոմիտաս «Կաքավի երգը»

Ազգային-բակային խաղեր՝ «Ծուղրուղու», «Աղջիկ փախցնոցի»

Ուսումնական առցանց խաղեր՝

տանգրամներ. երկրաչափական պատկերներով հավաքում են տրանսպորտի միջոցներ, կենդանիներ
գտնել օրինաչափությունները՝ 1, 2, 3, 4
շատ-քիչ, մեկ-շատ
Թ
վերն ու թվանշանները ՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9
Հաշիվ՝ 1, 2, 3, 4

Աշխատանքային թերթիկներ՝ 4, 5, 7, 9

Տրամաբանական խնդիրներ՝ %d5%bf%d6%80%d5%a1%d5%b4%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%b6%d5%a4%d5%ab%d6%80%d5%b6%d5%a5%d6%80

19.09.2016

Հարգելի ծնող, երկուշաբթի լողալու ենք կրթահամալիրի փակ լողավազանում: Սովորողն ունենում է լողազգեստ, սրբիչ, լողաթափ, լողի թևիկներ, աղջիկները՝ լողի գլխարկ:

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — երգ
10:10 — 10:55 —  ռուսերեն
11:00 -11:45 — բանավոր մաթեմատիկա
11:50 — 12:35- ճանաչում եմ կրթահամալիրը. այցելություն ագարակ
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — լող
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Օրը սկսել ենք կարդալով մեր սովորած ոտանավորները: Բանավոր հաշվել ենք հետ ու առաջ: Էլեկտրոնային գրատախտակով խաղացել ենք հետևյալ խաղերը՝  1, 2, ծանոթացել ենք ցամաքային, օդային, ջրային տրանսպորտային միջոցներին: Աշխատել ենք կցված թերթիկով՝ 7: Ռուսերենից հետո նախաճաշել են ու գնացել ենք փակ լողավազնում լողալու:

Վաղը աշխատելու են պլանշետով:

20.09.2016 

Հարգելի ծնող, մարմնակրթություն ընտրած սովորողը բերում է համապատասխան մարզահագուստ:

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն, ռուսերեն
10:10 — 10:55 —  բանավոր մաթեմատիկա
11:00 -11:45 — ընտրությամբ գործունեություն
11:50 — 12:35- աշխատանք հեքիաթի հետ
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — աշխատանք պլանշետով
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Ռուսերենի ու անգլերենի պարապմունքից հետո բանավոր հաշվեցինք, ծանոթացանք «այնքան…, որքան…», «նույնքան» հասկացությունների հետ, կազմեցինք խմբեր ու համեմատեցինք:  Էլեկտրոնային գրատախտակով խաղացինք հետևյալ խաղերը՝ 1, 2, 3: Աշխատեցինք կցված թերթիկով՝ 4: Պլանշետներով նկարեցինք մեկ առարկա և շատ առարկաներ: Աշխատանքներն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին: Ընտրությամբ գործունեությունից հետո նախաճաշեցինք: Իրար շարունակելով պատմեցինք մեզ ծանոթ հեթիաթները՝ «Ճամփորդները» և «Անհաղթ աքլորը», կարդացինք մեր սովորած բոլոր ոտանավորները՝ «Բութ մատն ասաց…», Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»,   Թումանյան «Լուսաբացին», Աղայան  «Ծիտը և բազեն»:

Սեպտեմբերի 21-ը ոչ աշխատանքային օր է: Հանդիպում ենք հինգշաբթի՝ սեպտեմբերի 22-ին: Մարմնակրթություն ընտրած սովորողները բերում են համապատասխան մարզահագուստ: Աշխատելու ենք պլանշետներով:

22.09.2016

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — բանավոր մաթեմատիկա
10:10 — 10:55 —  ընտրությամբ գործունեություն
11:00 -11:45 — աշխատանք հեքիաթի հետ
11:50 — 12:35- անգլերեն
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — աշխատանք պլանշետով
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Իրար շարունակելով պատմել ենք մեր անցած հեքիաթները, միասին կարդացել ենք մեր սովորած ոտանավորները: Կարդացել եմ «Ծիտը»  հեքիաթը, քննարկել ենք ծտի կերպարը: Այնուհետև հեքիաթը մտքով բաժանել ենք մասերի՝ հեքիաթի սկիզբ կամ փշի տեսարան, հովիվի տեսարան, հարսանիքի տեսարան, աշուղի տեսարան, հեքիաթի ավարտ: Սովորողներն իրար շարունակելով ըստ մասերի պատմել են հեքիաթը: Այնուհետև յուրաքանչյուր սովորող նկարել է հեքիաթի իր ընտրած տեսարանը սկզբում՝ գունավոր մատիտներով, հետո՝ պլանշետներով: Աշխատանքներն ուղարկել իմ էլեկտրոնային փոստին: Ընտրությամբ գործունեությունից հետո նախաճաշել են: Նախաճաշից հետո անգլերենի պարապմունք էր: Այսօր միասին ստեղծել ենք մեր դասարանական ռադիոն, քվեարկությամբ որոշել ենք անունը, օրվա թեման: Թեման սպասվելիք ճամփորդությունն էր: Կատարել ենք ձայնագրություն: Ավելի մանրամասն կպատմեմ հրապարակվելիք օրագրում:

Վաղը սովորողների մի խումբը մասնակցելու է լողի պարապմունքին: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է լողազգեստ, սրբիչ, լողաթափ, լողի թևիկներ, լողի գլխարկ՝ աղջիկների համար: Լողի մասնակից սովորողներն են՝

Ամիրյան Գրիգոր Արտավազդի
Բադոյան Ջուլիետա Արթուրի
Թամազյան Ինեսա Արթուրի
Սահակյան Էդմոն Գեորգիի
Սահակյան Սարգիս Լևոնի
Սարգսյան Մհեր Արմենի
Սիմոնյան Հայկ Բաբկենի
Փայասլյան Ալեքս Յուրայի
Քոչարյան Գագիկ Դավիթի
Հովհաննիսյան Վաչե

Մյուս խումբը Նոր դպրոցում կվարի հեծանիվ:

23.09.2016

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն
10:10 — 10:55 —  բանավոր մաթեմատիկա
11:00 -11:45 — ռուսերեն
11:50 — 12:35- աշխատանք թերթիկով
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — լող, հեծանիվի վարում
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Անգլերենից հետո օրը շարունակել ենք բանավոր համրանքով՝ հաշվել են առաջ ու հետ, հետո հաշվել են զույգերով: Թվերը ավելացրել ու պակասեցրել են 1-ով, 2-ով, 3-ով, 4-ով, 5-ով: Էլեկտրոնային գրատախտակով խաղացել են հետևյալ խաղերը՝ 1, 2, թվերի հետ կապված հետևյալ խաղերը՝  1, 2, 3, 4, 5: Նկարագրել են թվերին: Աշխատել են կցված թերթիկով՝ 5: Ռուսերենի պարապմունքից հետո նախաճաշել են: Առաջին խումբը լողացել է փակ լողավազանում:

Վաղը աշխատանքային օր է: Աշխատելու ենք երկուշաբթի օրվա դասացուցակով: Աշխատելու ենք պլանշետով:

24.09.2016 

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — երգ
10:10 — 10:55 —  ռուսերեն
11:00 -11:45 — բանավոր մաթեմատիկա
11:50 — 12:35- աշխատանք պլանշետով
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — աշխատանք թերթիկի հետ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Այսօր սովորել ենք Կոմիտասի «Կաքավի երգը», պարել ենք, իսկ ընկեր Տաթևի հետ սովորել ենք «Հինգ էծ ունեմ ուլերով » երգը: Իրար շարունակելով պատմել են մեր անցած հեքիաթները, միասին կարդացել են մեր սովորած ոտանավորները, սովորել են  Ղ. Աղայանի «Առավոտը գյուղում» ոտանավորը, բացատրել են երդ, տրեխներ բառերի իմաստը: Ռուսերենից հետո նախաճաշել են: Բանավոր հաշվել են, ծանոթացել են 6, 7, 8, 9 թվերի հետ, նկարագրել են դրանց: Մինչև 10-րդ սլայդը աշխատել են առաջադրանքների հետևյալ փաթեթով՝ %d5%bf%d6%80%d5%a1%d5%b4%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%b6%d5%a4%d5%ab%d6%80%d5%b6%d5%a5%d6%80:  Աշխատել են կցված թերթիկով՝ 9: Պլանշետներով շարունակել են «Բզեզ » ուսումնական կայքի խաղերը խաղալ:

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 26-ին, մեկնում ենք ուսումնական ճամփորդության՝ հաղթահարելու Ծիծեռնակաբերդի բարձունքը ու իրականացնելու նկարչական պլեներ: Այդ օրը սովորողները սովորականի պես՝ ժամը 9:00-ին լինում են դպրոցում: Մեկնելու ենք ժամը 11:00-ին, վերադառնալու ենք 13:30-ին: Ճամփորդության համար անհրաժեշտ է՝

  • հարմարավետ (նաև՝ տաք) հագուստ, գլխարկ, ակնոցներ
  • ուսապարկ, որի մեջ պետք է լինեն՝
  • շշով ջուր, բրդուճներ, թաց ու չոր անձեռոցիկներ
  • 500 (հինգ հարյուր) դրամ տրանսպորտի համար

Խոսում է իմ տիկնիկը

Սովորողները տանը պատրաստել են ձեռնոց-տիկնիկներ: Ընթացքն ու խաղը ներկայացնում են տեսանյութերի տեսքով:

Ներկայացնում է Ռուզաննա Ներսեսյանը:

Ներկայացնում է Գագիկ Ղազարյանը:

Ներկայացնում է Վաչե Հովհաննիսյանը:

Օրը խաղաղ էր ու ստացված

14389062_1201520826567463_1431149842_nՕրվա անակնկալը մեր գունավորված  ծաղիկներ էին: Ուրբաթօրյա ընդհանուր պարապմունքից հետո սովորողների առաջին պարապմունքը անգլերեն էր: Անգլերենից հետո բանավոր հաշվեցինք՝ առաջ ու հետ: Այնպես է ստացվել, որ մեր դասարանում սովորում են երկու Գագիկ, Երկու Սամվել, երկու Միքայել, երկու Վաչե: Որոշեցինք նույն անունն ունեցող մարդիկ կազմեն զույգեր: Խմբավորման միջոցով կազմեցինք զույգեր, հաշվեցինք զույգերով:  Էլեկտրոնային գրատախտակով խաղացինք հետևյալ խաղերը՝ 1, 2,  3, 4, 5, 6:  Էլեկտրոնային խաղի միջոցով կազմեցին զույգեր, հետո համրանքի միջոցով թվի ու առարկայի քանակի միջև կապը գտանք: Ծանոթացանք երկրաչափական պատկերների հետ՝ եռանկյունի, քառակուսի, շրջան, շեղանկյուն, բազմանկյուն, ուղղանկյուն, սեղան, ձվածիր, հաշվեցինք յուրաքանչյուր պատկերի կողմերն ու անկյունները, համեմատեցինք: Էլեկտրոնային խաղերը ոգևորում են սովորողներին: Նրանք կախարդանքի ակնկալիքով առաջ են ընթանում՝ տեսնելու, թե հաջորդը ինչ է լինելու: Այս խաղերի համար մի կանոն ենք մշակել, որը հետևյալն է՝ յուրաքանչյուր սովորող ինքն է իր ընկերոջը փոխանցում խաղի հաջորդ քայլը: Այս ուսումնական խաղերի ընթացքում ակտիվ քննարկումներ են լինում: Այս խաղերը կենտրոնացնում են, որովհետև նրանցում կա գույն, շարժում, երաժշտություն: Հետո որոշեցինք պլանշետների նկարչական ծրագրի օգնությամբ կենդանացնել երկրաչափական պատկերներին, որ նրանք լինեն անսովոր, հետաքրքիր, գունավոր՝ ինչպես տիկնիկները: Աշխատանքներն ավարտելուց հետո պահպանում ենք և պայմանավորվում ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին:

This slideshow requires JavaScript.

Թարմանալու, հանգստանալու համար նախավարժանք արեցինք, օդում մատիկներով երկրաչափական պատկերներ նկարեցինք: Ռուսերենի պարապմունքից հետո նախաճաշեցինք: Նախաճաշից հետո միասին պատմեցինք «Ճամփորդները», քննարկեցինք: Աշխատեցինք հետևյալ թերթիկով՝ %d5%ac%d5%a1%d5%a2%d5%ab%d6%80%d5%ab%d5%b6%d5%a9:  Սովորել են Ղ. Աղայանի  «Ծիտը և բազեն»:
Օրը խաղաղ էր ու ստացված:

This slideshow requires JavaScript.

 

Անհաղթ, ծիծաղելի ու բարի, ինչպես հեքիաթում

14328829_1199905350062344_1490183850_nՕրվա մուտքը սպիտակ ծաղիկներով էր: Ինչպես միշտ, մեծ շրջանով Նոր դպրոցի սրահում էինք.ընդհանուր պարապմունքին մեր սիրելի երգը «Ձիուկի»  երգն է, որը բոլորից լավ ենք երգում ու խաղում:
Օրը շարունակեցինք բանավոր հաշվելով մեզ, հետո՝ հետ հաշվելով: Ծանոթացել ենք ուղղանկյուն, քառակուսի, շրջան երկրաչափական պատկերներ հետ: Քննարկել ենք, թե քանի կողմ, անկյուն ունեն: Մեր միջավայրում գտել ենք համապատասխան ձև ունեցող առարկաներ,պարզել ենք, թե ինչ նյութից են: Տրված խմբից առանձնացրել են «ավելորդ» առարկան՝ հիմնավորելով ընտրությունը: Խաղացել ենք հետևյալ խաղերը՝ 1, 2, 3, 4:

Ռուսերենից հետո դասասենյակների փոխանակում արեցինք, և մենք նախաճաշեցինք մյուս դասասենյակում, մեր էլեկտրոնային գրատախտակը տրամադրելով մեր ընկերներին:

Շարունակում ենք ճանաչել կրթահամալիրն ու մեր դպրոցը: Այսօր Նոր դպրոցի թատերասրահի նորամուտն էր առաջին դասարանցիների համար: Այցելեցինք, դիտեցինք Թումանյանի  «Սուտլիկ որսկանը» ներկայացումը: Վերադարձանք ու քննարկեցինք: Սովորողներին ներկայացումը դուր էր եկել, շատ էին հավանել «բրինձ լցնելու» տեսարանը:

Հերթը ծաղիկները գունավորելունն էր: Հաշվեցինք, խմբավորեցինք: Ջրամաններում ջուր լցրեցինք, հետո՝ սննդային ներկանյութ: Ներկվող ջուրը հիացմունքի, զարմանքի ու ուրախության բացականչություններ էր բերում: Այնուհետև մկրատով կարճացրին ցողունը ու տեղադրեցին գունաներկով լի բաժակների մեջ: Որոշ ժամանակ անց ծաղիկները սկսեցին փոխել իրենց գույնը: Կարծում եմ, վաղը մեզ անակնկալ է սպասվում:

This slideshow requires JavaScript.

Հաջորդ աշխատանքային կանգառը հեքիաթների աշխարհում էր: Իրար շարունակելով պատմեցինք «Անհաղթ աքլորը» հեքիաթը: Քննարկեցինք աքլորի կերպարը: Էդմոնն ասաց, որ աքլորը անհաղթ էր, որովհետև ծուղրուղու էր կանչում: Միքայելի կարծիքով աքլորը ծիծաղելի էր, որովհետև պղինձը տաք-տաք բաղնիքի տեղ էր դրել էր: Սուսաննայի կարծիքով բարի էր, որովհետև իր գտած ոսկին տվեց թագավորի նազիր-վեզիրին: Հետո թվարկեցինք հեքիաթի հերոսներին ու սկսեցինք փնտրել նաև այն հերոսներին, ովքեր հեքիաթում թաքնված էին: Դրանից հետո որոշեցինք կենդանացնել հեքիաթի առարկաներին հետևյալ հարցերի օգնությամբ՝
եթե պղինձը խոսեր, ի՞նչ կասեր աքլորին:
Խոսել կարողացող պղինձը նրանց ոգևորեց ու սկսեցին մտածել: Պատասխանեցին, որ պղինձը աքլորին կասեր.
— Ես քեզ համար հո տաք-տաք բաղնիք չեմ…
Հետո որոշեցինք նկարել հեքիաթի բոլոր հերոսներին: Հայտնի հերոսներին ավելացել էր խոհարարը, ծառաները:
Այդ հերոսներից ընտրեցինք մեկին, որը յուրաքանչյուրը համարում էր իր ամենասիրելի հերոսը ու նկարեցին պլանշետի նկարչական ծրագրով:

Սիրելի սովորողներ, ես սպասում եմ ձեր աշխատանքներին:

 

 

6 տարեկանների «Իմացումի հրճվանք» ծրագրի հարթակ

14100446_1238468546203311_5407708953355175568_n2016-2017 ուստարում Նոր դպրոցի առաջին դասարանցիները աշխատում են մեկ հարթակում գտնվող երկու դասասենյակներում:

Կան ուսումնական, կազմակերպչական գործընթացներ, որոնք միասին ենք իրականացնում: Երկարացված օրվա ծրագրում սովորողների մի մեծ խումբ աշխատում է միասին: Ընտրությամբ գործունեության դասընթացները նույնպես կազմակերպվում են խառը խմբերով: Ընդհանուր պարապմունքներին մասնակցում ենք մեծ, միասնական շրջանով: Օրվա ընթացքում փոխանակում ենք նաև մեր դասասենյակները՝ գործունեության տեսակից ելնելով: Ուսումնական ճամփորդությունների մեկնում ենք որպես մեկ թիմ:

Նախատեսվում է հարթակի զարգացման միասնական նախագիծ:

Միասնական հարթակը ազատ, անկաշկանդ միջավայր է, որն անվտանգ է և զարգացնող: Վերջինս բաժանված է մի քանի ուսումնական կենտրոններից՝ ջերմոցից, հեռուստատեսային տաղավար ստուդիայից, սեղանային և զարգացնող խաղերի հատվածից, ընթերցարանից և լաբորատոր հատվածից:

Ուսումնական ջերմոց— Սովորողները ծաղկի կտրոնները դնում են ջրով լի թափանցիկ բաժակների մեջ, սպասում են մինչև արմատակալի, հետո տնկում են, խնամում:

Ցանում են նաև սերմեր, պալարներ,սոխուկներ:

Լաբորատորիա— Տարբեր տիպի կշեռքներ,մետրեր, խոշորացույց, կոլբաներ, որոնց միջոցով տարբեր բնագիտակ փորձեր,չափումներ  են կատարում:

Տաղավար-ստուդիա- Տաղավարի ձևավորումը կատարում են սովորողները: Նախագծում են, հետո կահավորում: Այստեղ տեսագրվում են տարբեր ուսումնական հաղորդումներ:

Սեղանային և զարգացնող խաղեր՝ շախմատ, դոմինո, լոտո, մոնոպոլիա, որոնցով խաղում են:

Տաղավարում համակարգիչն է, որտեղ դասական երաժշտության փաթեթ կա, որ տարբեր գործունեությունների ժամանակ ունկնդրում են սովորողները: Միացված է տպիչ, որ սովորողը մոտքագրի և ինքնուրույն տպի՝ ստեղծելով սեփական ստեղծագործությունների գիրք-փաթեթ:

Ընթերցարանում սովորողների համակարգիչներն են, տարբեր գրքեր, աշխատանքային գիրք-տետրեր, որտեղ սովորողները նստում, կարդում, աշխատում են:

Միասնական հարթակը նախագծվում և ստեղծվում է ուսումնական գործունեության ընթացքում, սովորողների և ծնողների միջոցով:

Միասնական հարթակում աշխատում է 3 դասվար՝ Անահիտ Հարությունյան, Հռիփսիմե Առաքելյան, օրվա առաջին կեսին, Աննա Հարությունյան՝ օրվա երկրորդ կեսին:

Օտար լեզվի դասավանդող՝ Անի Մրտեյան, Գայանե Փարվանյան

Երգի դասավանդող՝ Տաթև Ստեփանյան

Բարի լույսով հանդիպեցինք

14355906_1198981040154775_836833355_n— Բարի լույս,- օրը բարի լույսով դիմավորեցինք՝ երթուղիների կայանատեղիում հանդիպելով տիար Բլեյանին: Տիար Բլեյանն ողջունեց մեզ ու հավանեց մեր հարմարավետ հագուստը, կոշիկներն ու ուսապարկը, որոնք այնքան հարմար են քայլելու, մինչև Նոր դպրոց ճամփան անցնելու համար: Սովորողների մի խմբի հետ 8:40 սկսեցինք քայլել ու 8:51 հասանք Նոր դպրոց: Սենյակը օդափոխելուց հետո հավաքվեցինք Նոր դպրոցի սրահում՝ ընդհանուր պարապմունքի: Ռուսերենի ուսուցչուհի Գայանե Գամլետովնայի հետ նոր երգ-մարզանք սովորեցինք, հետո՝ միսս Անիի հետ անգլերեն բառեր սովորեցինք, արտասանեցինք…

Всей семьёй делаем зарядку.

Учим 1-ый куплет  “Веселая зарядка

Зайцы встали по-порядку,
Зайцы делают зарядку,
Саша тоже не ленись-
На зарядку становись.
Припев:
Прыг-скок, руки вверх
Прыг-скок, руки вниз
А теперь давай, дружок, подтянись.
(повторить 2 раза)

Իսկ հետո սկսեցին խոսել մեր ձեռնոց տիկնիկները: Բավական է տիկնիկը, խաղը հայտնվի ու սովորողը սկսում է խոսել, «բացվել»՝ աստիճանաբար ազատվելով վախերից, կոմպլեքսներից, հաղթահարելով ամաչկոտությունը: Բանավոր խոսքի ու ստեղծագործական մտքի զարգացումը այս փուլի կարևոր խնդիրներից է  Տեսանյութում իրենց «առաջին բերան» պատմություններն են, իրենց սեփական մտքերն են, ցանկությունները: Որքան էլ ուղղորդող հարցեր ունեին, բայց յուրաքանչյուրը խոսում էր ու պատմում այնքան ու այն ամենի մասին, ինչը հետաքրքիր էր իրեն, իր միտքն էր, մտածածը, թեև երեխաները կարող են նաև վերցնել իրարից…Կարևոր է միտքը կարծրատիպերից զերծ պահելը, որպեսզի այն գտնի իր արտահայտությունը…

Ընտրությամբ գործունեությունից հետո միասին նախաճաշեցինք: Միասին նախաճաշելը դիտարկվում է որպես ուսումնական գործընթացի մաս, ծես, որի մասնակիցն ենք բոլորս: Նախաճաշից առաջ լվացվում ենք, հետո՝ պարտադիր հավաքում ենք մեր սեղանը: Նախաճաշի ընթացքում սեղանին չեն կարող լինել մեր ուսումնական նյութերը: Սրանք կանոններ են, որոնց պահպանումը կարևոր է:

Իսկ հիմա արթնացնում ենք մեր սիրելի գույները: Յուրաքանչյուրն ընտրեց իր սիրելի գույնը, այնուհետև թուղթը մի փոքր թրջեց, որից հետո սկսեց գունաներկը աստիճանաբար տարածել թղթի վրա՝ ստանալով իր սիրելի գույնի աշխարհը: Սենյակում հնչում էր դասական երաժշտություն:

Պլանշետներով ծանոթացանք «Բզեզ » կայքի Խաղ բաժնին:

13.09-16.09. աշխատանքային նախագիծ

14256463_1196317503754462_2008973639_n«Բարև, ես եմ…» նախագծիը շարունակվում է «Խոսում է իմ տիկնիկը» և «Ճանաչում եմ կրթահամալիրը» նախագծերով: Սովորողները ներկայանալու են ու խոսելու են իրենց տանը պատրաստած ձեռնոց-տիկնիկի միջոցով: Շաբաթվա ընթացքում այցելելու ենք կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզ (Բ4), լողալու ենք փակ լողավազանում: «Իմացումի հրճվանքի միասնական հարթակ» նախագծի շրջանակում իրականացնելու ենք միասնական բնագիտական փորձեր:

Ոտանավորը՝  Ղ. Աղայան  «Ծիտը և բազեն»

Հեքիաթը՝ «Ճամփորդները», «Ծիտը»

Երգը՝  Կոմիտաս «Կաքավի երգը»

13.09.2016

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն, ռուսերեն
10:10 — 10:55 —  «Խոսում է իմ տիկնիկը»
11:00 -11:45 —ընտրությամբ գործունեություն
11:50 — 12:35- նկարում ենք միասին. արթնացնում ենք գույները
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — բանավոր մաթեմատիկա. առցանց խաղ-առաջադրանքի, խաղ 1, խաղ 2 կատարում պլանշետով, աշխատանքային թերթիկ՝ %d5%a1%d5%b6%d5%be%d5%a1%d5%b6%d5%ab%d6%80-%d5%a9%d5%be%d5%a5%d6%80%d5%a8
14:00-16:30 — Երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — Քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Ռուսերենի և անգլերենի պարապմունքից հետո սովորողները ներկայացրել իրենց ձեռնոց տիկնիկները ու պատմել են: Ընտրությամբ գործունեությունից հետո նախաճաշել են: Գուաշով նկարել են՝արթնացրել են գույները: Պլանշետներով մուտք ենք գործել «Բզեզ» ուսումնական կայք, ծանոթացել են Խաղ բաժնի հետ:

Վաղը նույնպես բերում են պլանշետները ու մեկ սպիտակ մեխակ՝ բնագիտական փորձի համար:

14.09.2016

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — երգում ենք միասին
10:10 — 10:55 —  բանավոր մաթեմատիկա, ռուսերեն
11:00 -11:45 — թատերասրահի նորամուտ. դիտում ենք «Սուտլիկ որսկանը», քննարկում ենք Թումանյանի  «Ճամփորդները» «Անհաղթ աքլորը»
11:50 — 12:35- բնագիտական փորձ. «Գունավոր ծաղիկները»
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — խաղ 1, խաղ 2 կատարում պլանշետով, աշխատանքային թերթիկ՝ %d5%a1%d5%b6%d5%be%d5%a1%d5%b6%d5%ab%d6%80-%d5%a9%d5%be%d5%a5%d6%80%d5%a8
14:00-16:30 — Երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — Քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Օրը սկսել ենք բանավոր համրանքով՝ 20-ի սահմանում հաշվելով առաջ ու հետ: Ծանոթացել ենք ուղղանկյուն, քառակուսի, շրջան երկրաչափական պատկերներ հետ: Քննարկել ենք, թե քանի կողմ, անկյուն ունեն: Մեր միջավայրում գտել ենք համապատասխան ձև ունեցող առարկաներ,պարզել ենք, թե ինչ նյութից են: Տրված խմբից առանձնացրել են «ավելորդ» առարկան՝ հիմնավորելով ընտրությունը: Խաղացել ենք հետևյալ խաղերը՝ 1, 2, 3, 4: Ռուսերենից հետո նախաճաշել են: Այցելել են Նոր դպրոցի թատերասրահ՝ դիտել են Թումանյանի «Սուտլիկ որսկանը»: Ներկայացումը ամփոփել, քննարկել ենք: Իրար շարունակելով պատմել են Թումանյանի «Անհաղթ աքլորը»: Քննարկել են աքլորի կերպարը, գտել են հեքիաթի թաքնված հերոսներին, ստեղծագործական հնարքով կենդանացրել են հեքիաթի առարկաներին: Նկարել են հեքիաթի հերոսներին: Պլանշետով նկարել են իրենց ամենասիրելի հերոսին: Նկարները ուղարկում եք իմ էլեկտրոնային փոստին՝ anahit.harutyunyan@mskh.am:

Վաղն ընտրությամբ գործունեություն է: Մարմնակրթություն ընտրած սովորողները բերում են համապատասխան մարզահագուստ: Վաղը պլանշետները չեն բերում:

19:00 — Առցանց կլոր սեղան. թեման՝ «6 տարեկանների իմացումի հրճվանքի հարթակ»: Կլոր սեղանը վարում են Անահիտ Հարությունյանն ու Հռիփսիմե Առաքելյանը:

15.09.2016

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — բանավոր մաթեմատիկա
10:10 — 10:55 —  ընտրությամբ գործունեություն
11:00 -11:45 — Աշխատանք հեքիաթի հետ
11:50 — 12:35- անգլերեն
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 —աշխատանքային թերթիկ՝ %d5%a1%d5%b6%d5%be%d5%a1%d5%b6%d5%ab%d6%80-%d5%a9%d5%be%d5%a5%d6%80%d5%a8
14:00-16:30 — Երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — Քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Օրը սկսել ենք բանավոր մաթեմատիկայով, հաշվել ենք առաջ ու հետ, ավելացրել ու պակասեցրել ենք թվերը, հավասարեցրել ենք: Աշխատել ենք թերթիկով՝ %d5%a1%d5%b6%d5%be%d5%a1%d5%b6%d5%ab%d6%80-%d5%a9%d5%be%d5%a5%d6%80%d5%a8:  Ընտրությամբ գործունեությունից հետո նախաճաշել են: Անգլերենի ուսուչի նամակը՝

Այս շաբաթ սովորում ենք

  • մրգեր
  • գույներ
  • Ես սիրում եմ-I like…. Ես չեմ սիրում…I don’t like

Լսում և սովորում ենք այս երգը՝ Fruits flashcards

Պատմել եմ «Ճամփորդները» հեքիաթը: Հեքիաթը քննարկել են, բնութագրել են հերոսներին, պատասխանել են, թե սարի ետևում ինչ կա: Նկարել ու պատմել են ամբողջ հեքիաթը՝ որպես պատմություն: Միասին խաղացել ենք «Ասեղ, թել, հանգույց» խաղը:

Վաղը բերում են պլանշետները:

16.09.2016

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն
10:10 — 10:55 — բանավոր մաթեմատիկա
11:00 -11:45 — աշխատանք պլանշետով. նկարում են երկրաչափական պատկերներ
11:50 — 12:35- Ղ. Աղայան  «Ծիտը և բազեն»
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 —աշխատանքային թերթիկ՝  %d5%ac%d5%a1%d5%a2%d5%ab%d6%80%d5%ab%d5%b6%d5%a9
14:00-16:30 — Երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — Քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Օրվա առաջին պարապմունքը անգլերեն էր: Անգլերենից հետո բանավոր հաշվեցինք՝ առաջ ու հետ: Խմբավորման միջոցով կազմեցինք զույգեր, հաշվեցինք զույգերով:  Էլեկտրոնային գրատախտակով խաղացինք հետևյալ խաղերը՝ 1, 2,  3, 4, 5, 6: Պլանշետներով նկարել են երկրաչափական պատկերներ: Նկարներն ուղարկել իմ էլեկտրոնային փոստին՝ anahit.harutyunyan@mskh.am:

Իրար լրացնելով պատմել են «Ճամփորդները», աշխատել են թերթիկով՝ %d5%ac%d5%a1%d5%a2%d5%ab%d6%80%d5%ab%d5%b6%d5%a9: Սովորել են Ղ. Աղայան  «Ծիտը և բազեն»: