Բարձունքի հաղթահարում. Ծիծեռնակաբերդ

14429309_1203927176326828_734548438_nՍեպտեմբերի 26-ին 5-6 տարեկանները մեկնում են ուսումնական ճամփորդության՝ հաղթահարելու Ծիծեռնակաբերդի բարձունքը ու իրականացնելու նկարչական պլեներ:

Մեկնելուց առաջ սովորողները քննարկում ու ներկայացնում են ճամփորդական կանոններ, ճամփորդական իրերի ցանկ, ստանում են որոշակի ինֆորմացիա տեղանքի մասին, ուր պատրաստվում են մեկնել, քննարկում են, թե ինչ է բարձունքը: Պատրաստում են ռադիոնյութ: Իսկ բարձունքը հաղթահարելուց հետո նկարում են բարձունք: Ճամփորդությունն ամփոփող պատումները, իրենց ստացած տպավորությունները ներկայացնում են տեսանյութերի, աուդիոնյութերի տեսքով:

Մեկնելու ենք ժամը 11:00-ին, վերադառնալու ենք 13:30-ին: Ճամփորդության համար անհրաժեշտ է՝

 

  • հարմարավետ (նաև՝ տաք) հագուստ, գլխարկ, ակնոցներ
  • ուսապարկ, որի մեջ պետք է լինեն՝
  • շշով ջուր, բրդուճներ, թաց ու չոր անձեռոցիկներ
  • 500 (հինգ հարյուր) դրամ տրանսպորտի համար

 

 

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

2 կարծիք «Բարձունքի հաղթահարում. Ծիծեռնակաբերդ»-ի վերաբերյալ

Թողնել մեկնաբանություն