14.11-19.11. աշխատանքային նախագիծ

14958369_1250456381673907_502984309_nՆոյեմբերի 14-19-ը կրթահամալիրի տոնն է, հայտարարված են Սեբաստացու օրեր: Տոնական շաբաթվա նախագիծն է «Կրթահամալիրի տոն. Սեբաստացու օրեր»: Շարունակվում են «Իմ բույսերը» և  «Լանջերը որպես ուսումնական հարթակներ» նախագծերը: Շաբաթվա բառը՝ սարն է: Ծանոթանում ենք թվերին, թվանշաններին ու թվերի կազմությանը: Ծանոթանում ենք գումարման ու հանման գաղափարին, նշաններին, կազմում ենք հավասարություններ:

Տոնական շաբաթվա ընթացքում նախատեսվում է բակում՝ վարպետ Կարոյի օգնությամբ տնկել բիրուչինա տեսակի թփեր, ինչպես նաև մասնակցելու ենք գրքի տոնին:

Տոնական ամփոփումը նոյեմբերի 19-ին է՝ հարիսայի ծեսով:

Ոտանավորը՝ Հ. Թումանյան «Ամպն ու սարը»

Երգը՝ «Խնոցի», «Կոտ ու կես»

14.11.2016

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — Ես սեբաստացի եմ. պատումներ
10:10 — 10:55 —  Նկարում եմ ինձ ու մուտքագրում անունս. աշխատանք պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով
11:00 -11:45 — բանավոր մաթեմատիկա. 10-ի աշխարհում
11:50 — 12:35- բառախաղ
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — Հ. Թումանյան «Ամպն ու սարը»
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Օրը սկսել ենք ռիթմիկ խաղ-վարժությամբ՝ «Ես եմ, դու ես»: Հեգել ու վանկատել ենք մեր անունները: Զրուցել ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասին, նրա 7 դպրոցների  մասին:  Պարզել ենք, թե որ դպրոցներում ենք եղել, որում՝ ոչ: Պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով նկարել ենք մեզ դպրոցում ու փորձել ենք մուտքագրել մեր անունները: Աշխատանքներն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին:

Ռուսերենից հետո նախաճաշել են: 2-10 թվերի կազմության մասին ենք զրուցել, քննարկել: Ա, շ, ու, ն, թ տառերով բառեր են կազմել ու կարդացել: Նկարել են տառ-տիկնիկներ:

15.11.2016

Մարմնակրթություն ընտրած սովորողը բերում է համապատասխան մարզահագուստ:

Վաղը աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն, ռուսերեն
10:10 — 10:55 — Հ. Թումանյան «Ամպն ու սարը»
11:50 — 12:35- ընտրությամբ գործունեություն
12:35 — 12:55 — բառախաղ. ս,ա, ր
12:55 — 13:35 —նկարում ու մուտքագրում ենք սար
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Անգլերենից հետո ընկեր Նինայի հետ բառաեր են կազմել: Ձայնագրել ենք «Ռադիո Բզեզ»-ի թողարկումը կրթահամալիրի տոնի մասին: Սովորել ենք Հ. Թումանյանի «Ամպն ու սարը»: Ծանոթացել ենք վերնագիր, կետադրական նշաններից՝ ստորակետ, վերջակետ հասկացություններին: Ս, ա, ր տառերով բառեր ենք կազմել ու կարդացել: Ընտրությամբ գործունեությունից հետո նախաճաշել են: Պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով նկարել ու մուտքագրել են սար:

Աշխատանքներն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին:

16.11.2016

Սիրելի ծնող, վաղը առաջին դասարանցիների լողի ստուգատեսն է: Հիշեցնում եմ , որ լողին անհրաժեշտ պարագաներն ուղարկել ուսապարկով, այլ ոչ թե տոպրակով:

Վաղը լողում են՝

Աղաջանյան Սամվել Վարդանի
Աղաջանյան Սուսաննա Գևորգի
Ավետիսյան Սամվել Կարենի
Գևորգյան Վաչե Վահագնի
Լալազարյան Նարեկ Սարգսի
Հակոբյան Միքայել Արմանի
Հայրապետյան Վիկտորյա Խաչատուրի
Ղազարյան Գագիկ Հովհաննեսի
Մարգարյան Միքայել Սամվելի
Ներսիսյան Ռուզաննա Արամի
Գրիգորյան Արսեն

Երկրորդ խումբը հեծանիվ է վարելու:

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — երգ
10:10 — 10:55 —  ռուսերեն
11:00 -11:45 —բառախաղ. ա, շ, ու, ն, թ, ս, ր տառերով բառեր ենք կազմում ու կարդում
11:50 — 12:35- բանավոր մաթեմատիկա. 10 -ի աշխարհում
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — լող, հեծանիվ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Այսօր սովորել են «Խնկի ծառ» երգը: Յուրաքանչյուրը հեգել է իր մտերիմ ընկերոջ անունը: Ա, ս, ր, շ, ու, ն, թ տառերով կազմել ենք բառեր, որոնք սկսվում են ա-ով, ս-ով, կազմել ենք Ա-ով ու Ս-ով սկսվող մարդկանց անուններ: Կարդացել ենք: Ա, ս, ր տառերով սկսվող բառեր ենք ասել: Նկարել ու գրել ենք ա, ս, ր տառերով բառեր: Այցելել ենք Մայր դպրոց, դիտել ենք «Կոնֆետի անձրև» ներկայացումը:

Այսօր չեն լողացել, որովհետև դպրոցում ջուր չկար:

17.11.2016

Աշխատելու են պլանշետով:

8:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — բանավոր մաթեմատիկա. 10-ի աշխարհում
10:10 — 10:55 —  ընտրությամբ գործունեություն
11:00 -11:45 — ընթերցանություն
11:50 — 12:35- անգլերեն
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 —բառակազմություն
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Նոյեմբերի 16, 17, 18՝ Ժամը 10:00-ից 15:00-ն Մայր դպրոցի «Տիգրան Հայրապետյան» գրադարանի կենտրոնական ընթերցասրահում Սեբաստացու օրեր. «Գրքի տոն» ուսումնական հաստատություն նախագծի մեկնարկն է:
Մանրամասն՝ այստեղ:
Օրվա ամփոփում
Օրը սկսել ենք ընթերցանությամբ: «Ամպն ու սարը» ոտանավորի մեջ գտել ենք սար ու ամպ բառերը և ներկել ենք համապատասխան գույնով: Ս, ա, ր տառերով բառեր ենք կազմել, կարդացել ու գրել: Աշխատել ենք կցված թերթիկի առաջին էջով՝ sar: Ընտրությամբ գործունեությունից հետո նախաճաշել են: Ամփոփել ենք թվերի կազմությունը, 10 թվի կազմությանն ենք ծանոթացել: Լուծել ենք տրամաբանական խնդիրներ: Պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով նկարել ենք 10-ի, 0-ի աշխարհները: Նկարներն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին:
18.11.2016
08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն
10:10 — 10:55 — տոնական պարապմունք լանջերին. ավազանկարչություն
11:00 -11:45 — ռուսերեն
11:50 — 12:35-լող, հեծանիվ
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — լող, հեծանիվ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ
Սիրելի ծնող, վաղը առաջին դասարանցիների լողի ստուգատեսն է: Հիշեցնում եմ , որ լողին անհրաժեշտ պարագաներն ուղարկել ուսապարկով, այլ ոչ թե տոպրակով:
Վաղը լողում են՝ 
Ամիրյան Գրիգոր Արտավազդի
Բադոյան Ջուլիետա Արթուրի
Թամազյան Ինեսա Արթուրի
Սահակյան Էդմոն Գեորգիի
Սահակյան Սարգիս Լևոնի
Սարգսյան Մհեր Արմենի
Սիմոնյան Հայկ Բաբկենի
Փայասլյան Ալեքս Յուրայի
Քոչարյան Գագիկ Դավիթի
Հովհաննիսյան Վաչե
Թադևոսյան Դավիթ
Օրվա ամփոփում
Կազմել ու կարդացել ենք բառեր: Աշխատել ենք կցված թերթիկի երկրորդ էջով՝ sar: Ռուսերենից հետո նախաճաշել են: Տոնական պարապմունքից հետո լանջերին ավազանկարչությամբ ենք զբաղվել: Երկրորդ խումբը լողացել է:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն