«Կարդում ենք Թումանյան» նախագիծ-ստուգատես

44707088_269906760396534_5727144486111281152_n

«Կարդում ենք Թումանյան» ուսումնական նախագիծ-ստուգատեսը ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի իրականացվում է փետրվարի 4-ից մարտի 15-ը, սակայն այն կարող է ներառված լինել նաև մյուս նախագծերում, քանի որ կրտսեր դպրոցում Թումանյանը հանդիսանում է ընթերցվող հիմնական հեղինակներից մեկը:

Նախագիծ-ստուգատեսի հիմնական նպատակն է վերջինիս ստեղծագործությունների միջոցով  բացահայտել ու ճանաչել Հ. Թումանյանին: Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։

Խնդիրներն են՝

Բանավոր խոսքի զարգացում (պատմել լսած հեքիաթը, պատմությունը, կարծիք, վերաբերմունք արտահայտել հերոսի, արարքի վերաբերյալ, պատճառաբանել սեփական կարծիքը, թվարկել պատմության դեպքերն ըստ հերթականության, պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին).
• Գրավոր խոսքի զարգացում (նամակներ գրել հեքիաթի, պատմության հերոսին, ավարտել կիսատ նախադասությունները, լրացնել նախադասության մեջ բաց թողած բառերը).
• Ստեղծագործական մտքի զարգացում (նոր ավարտ հորինել հեքիաթի համար, փոխել հեքիաթի ավարտը, մի քանի հեքիաթներ խառնել ու նոր հեքիաթ ստանալ).
Մեդիահմտությունների զարգացում (ստեղծել դասարանական աուդիոգրքեր, էլեկտրոնային ընթերցարաններ, թումանյանական էլեկտրոնային բացիկներ).
• Ինքնուրույն աշխատելու հմտությունների ձևավորում.
• Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
• Հաղորդակցական հմտությունների զարգացում
Համագործակցային հմտությունների զարգացում (թատերական -խաղ-ներկայացում-բեմադրություն)

Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, ընթերցասրահ, թատրոնի սրահ, Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, Թումանյանի թանգարան, ընտանիք:
Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նեթբուք, պլանշետ, թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, նկարչական պարագաներ (ջրաներկ, գուաշ, վրձին, տարբեր տեսակի գունավոր թղթեր), այլ նյութեր (խմոր, պլաստիլին, կտորներ, կոճակներ, ժապավեններ, թափոններ):

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ
գրական ստեղծագործությունների ցանկ

  • Մանուկն ու ջուրը
  • Ամենից լավ տունը
  • Թռչունի մտածմունքը
  • Կույրերի կարծիքը
  • Շունն ու կատուն
  • Բարեկենդանը
  • Ձախորդ Փանոսը
  • Անխելք մարդը
  • Տերն ու ծառան
  • Խելոքն ու հիմարը
  • Սուտլիկ որսկանը
  • Համբարձման առավոտ
  • Գարնան առավոտ
  • Աղբյուրը

երաժշտական, պարային ստեղծագործությունների ցանկ
• Կաքավիկ
• Արև, արև, եկ, եկ
• Արև, արև, դուրս արի
• Ախ, գարուն է
• Ախ, ինչ լավ են
• Գարնան առավոտ
• Համբարձման առավոտը
• Թամզարա
• Թաշկինակներով պար

Նախագծի իրականացման ընդհանուր նկարագրություն

 Թումանյանական ստեղծագործությունների յուրացում խաղային մեթոդների օգնությամբ.
 Կենդանի և մեդիա ներկայացումների պատրաստում.
 Թումանյանական պատկերասրահի ստեղծում ջրաներկով (գուաշով), paint նկարչական ծրագրով՝
• պատմություն (հեքիաթ) նկար.
• հատված (հեքիաթի դրվագ) նկար.
• հերոս նկար
Նախագծի իրականացման արդյունքում ստեղծել թումանյանական աուդիոգրքեր, էլեկտրոնային ընթերցարաններ, թատերական ներկայացումներ:

Ստեղծագործական (ռոդարիական) հնարքների կիրառում. Հայտնի իտալացի մանկագիր Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակյության քերականություն» գիրքը բազմաթիվ ստեղծագործական հնարքների հավաքանի է, որը կիրառելի է ոչ միայն այս նախագծի շրջանակում աշխատելիս, այլև անընդհատ: Թումանյանական ստեղծագործությունների հետ աշխատելիս առանձնացնենք մի քանի հնար՝
• Հեքիաթների շիլափլավ
• Շուռ տված հեքիաթներ
• Ի՞նչ կլիներ հետո…
• Ի՞նչ կլիներ, եթե…
• Ստեղծագործական երևակայության երկանդամություն
Ընտանեկան նախագծեր. «Կարդում ենք Թումանյան» ուսումնական նախագիծը շարունակվում, տեղափոխվում է ընտանիք՝ ներառելով սովորողի ընտանիքի անդամներին: Ընտանիքում ստեղծվում են թումանյանական տարբեր տեսակի ներկայացումներ, ընթերցումներ, որոնք մեդիայի շնորհին հասանելի են դառնում բոլորին:

Ուսումնական ճամփորդություններ
Նախատեսվում է մեկնել Հովհաննես Թումանյանի թանգարան, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն:
Ուսումնական ճամփորդություններն ամփոփվում են պատումների, ռադոլուրի, տեսաֆիլմի տեսքով:

Ուսումնական նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված նյութերը հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում: