Մեկնարկը տրված է…

img_02161Այսօր օգոստոսի 30-ն է: Եվ ահա,  հանդիպեցինք 6 տարեկաններին, ովքեր 2016-2017 ուստարում արդեն սեբաստացիներ են: Տոնական ընդհանուր պարապմունքը բոլորիս հավաքել էր Նոր դպրոցի սրահում: Միասին երգեցինք «Արև, արև, եկ, եկ»-ը, հետո այն երգեցինք կենդանիների ձայներով: Մենք ծիտիկներն էին ու երգում էինք ծիվ-ծիվ-ով:

This slideshow requires JavaScript.

Տոնական ընդհանուր պարապմունքից հետո մեր «գնացքը» հասավ դասասենյակ: Նստեցինք շրջանաձև, ծանոթացանք իրար հետ՝ միմյանց բարի լույս մաղթելով: Ռուզաննան, որ մինչ այդ լաց էր լինում, քիչ-քիչ սկսում էր ժպտալ: Հետո որոշեցինք իրար նվերներ տալ՝ մտքով, բառերի օգնությամբ: Մեր տղաները, ովքեր ավելի շատ էին՝ պարզվեց, որ սիրում են ավտոմեքենաներ ու նվիրում են մեքենայի արագությունը, իսկ Միքայելը մեզ նվիրեց տանկի ուժը, Վաչեի նվիրած ձյուն մաքրող մեքենան մեզ ձմռանն էր պետք գալու: Ջուլիետան մեզ տիկնիկի գեղեցկությունը նվիրեց, իսկ ես ու ընկեր Աննան նվիրեցինք ուրախություն ու ժպիտներ: Ու սկսվեց խաղը: Մինչ այս մի քիչ լուռ, վախվորած, զարմացած մռութները ոգևորվեցին, սկսեցին ավելի ինքնավստահ խոսել: Այս ընթացքում Հայկն էր, որ խաղաղ ու սիրուն ժպտում էր: Ցույց էինք տալիս մեր ուրախությունը, երբ ուրախ ենք՝ ինչ ենք անում: Ու ճիշտ ժամանակն էր ուրախ շրջելու, որովհետև նստելուց հոգնեցինք: Նորից  մեր «գնացքը» հասավ օգնության: Սկսեցինք շրջել ու ծանոթանալ մեր դասասենյակին, նրա անկյուններին, տարածքին, գործիքներին: Երբ սանհագույցների մոտ էինք ու զրուցում-քննարկում էին սանհանգույցից ու լվացարանից օգտվելու կանոննները՝ տիկին Նունեի ֆոտոխցիկը մեզ տեսավ:

This slideshow requires JavaScript.

Մեր «գնացքի» հաջորդ կայարանը Նոր դպրոցի ներքին բակն էր ու լողավազնները: Ա՜յ, իսկական ոգևորությունը սկսվեց այստեղից: Հագանք մեր լողազգեստները, մարզվեցինք ու դեպի ջուրը: Իսկական ուրախությունը ջրում է ապրում՝ լողացող երեխաների ուրախ, պայծառ ճիչերում ու չփչփոցներում: Օրվա հաջորդ անակնկալը մատուցեց ընկեր Տաթևը՝ մեզ սովորեցնելով «Ձիուկ»-ի երգը: Երգ-խաղից հետո սրահում փռեցինք մեծ ու փոքր թղթերը ու սկսեցինք միասին նկարել՝ թղթին փոխանցելով այն գույները, որոնք  օրվա տրամադրությունն ու զգացողություններն էին արտահայտում:

This slideshow requires JavaScript.

Սենյակում, երբ արդեն ամփոփում էինք մեր օրը՝ Ռուզաննան ասաց, որ այս օրը կանաչ էր, իսկ Մհերը ավելացրեց, որ կանաչը իր սիրելի գույնն է: Պարզվեց,որ օրվա մեջ ամենատպավորիչը լողավազանում լողալն էր: Մինչ հաջորդ հանդիպում:

Լուսանկարները՝ Աննա Հարությունյանի, Նունեն Խաչիկօղլյանի:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն