13.03-17.03. աշխատանքային նախագիծ

16997593_1366357560083788_347994137_nՇարունակվում են «Կարդում ենք Թումանյան»,  մայրենի լեզվի օրերը կրթահամալիրում,  «Ձոն» տեխնոլոգիական նախագծերը:

13.03.2017

Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15 — առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — բանավոր համրանք, տասնյակ-միավոր
10:10 — 10:55 —  ռուսերեն
11:00 -11:45 — Հովհ. Թումանյան. Կանաչ ախպեր
11:50 — 12:35- Նամակ գարնանը
12:35 — 12:55 — ընդմիջում
12:55 — 13:35 — շախմատ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Oրվա ամփոփում

Թարս նախադասություններ ենք կազմել ու կարդացել: Աշխատել ենք կցված թերթիկով՝ 18. Խխունջ: Ռուսերենից հետո նախաճաշել են: 20-ի սահմանում գումարման ու հանման գործոություններ ենք կատարել, որոշել ենք թիվը ըստ նրա, թե քանի տասնյակ ու միավոր ունի: Աշխատել ենք կցված ֆայլով՝

Դիտել ենք մուլտֆիլմի առաջին մասը, որտեղ պատմում է տասնյակի ու միավորի մասին:

14.03.2017

Մարմնակրթություն ընտրած սովորողը բերում է համապատասխան մարզահագուստ:

Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն, ռուսերեն
10:10 — 10:55 — բանավոր մաթեմատիկա. կարգային անցումով գումարում և հանում
11:50 — 12:35- ընտրությամբ գործունեություն
12:35 — 12:55 — ընթերցանություն. Հ. Թումանյան «Կանաչ ախպեր»
12:55 — 13:35 — ինքնուրույն աշխատանք
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Անգլերենից ու ռուսերենից հետո ընթերցել ենք թումանյանական ոտանավորների շարքը, սովորել ենք Թումանյանի  «Կանաչ ախպեր»  ոտանավորը, ծանոթացել ենք բացականչական նշանի հետ: Մուտքագրել ու նկարել ենք ոտանավորը: Ընտրությամբ գործունեությունից հետո նախաճաշել են: Բանավոր հաշվել ենք տասնյակներով, կազմել ենք թվեր, որտեղ որոշել ենք, թե քանի տասնյակ ու միավոր ուենն, տասնյակներով գումարման ու հանման գործողություններ ենք կատարել: Ինքնուրույն աշխատանքի ընթացքում գրել ենք բառեր:

15.03.2017

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — երգ
10:10 — 10:55 —  ռուսերեն
11:00 -11:45 — Հ. Թումանյան «Երկինքը փուլ է գալիս»
11:50 — 12:35- լող
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — լող
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Այսօր սովորել են «Խնկի ծառ», «Այբ, բեն, գիմ», «Զնկլիկ» երգերը: Ռուսերենից հետո նախաճաշել են: Ընթերցել ու քննարկել ենք Թումանյանի «Երկինքը փուլ է գալիս» հեքիաթը: Լողացել են, հեծանիվ են վարել:

16.03.2017

Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

8:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — բանավոր մաթեմատիկա. տասնյակ, միավոր
10:10 — 10:55 —  ընտրությամբ գործունեություն
11:00 -11:45 —«Երկինքը փուլ է գալիս» հեքիաթի հերոսների կերպարների քննարկում,  հավ, ճստիկ-ճուտիկ (հ, վ, ճ)
11:50 — 12:35- անգլերեն
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — ինքնուրույն աշխատանք
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Բանավոր հաշվել ենք տասնյակներով առաջ ու հետ, հաշվել ենք 100-ի սահմանում, որոշել ենք, թե թիվը քանի տասնյակ ու միավոր ունի, զո՞ւյգ է, թե՞ կենտ, երկնի՞շ է, թե՞ միանիշ, որոնք են նախորդ ու հաջորդ թվերը: Ընտրությամբ գործունեությունից հետո նախաճաշել են: Անգլերենից հետո իրար շարունակելով պատմել են Թումանյանի «Երկինքը փուլ է գալիս»  հեքիաթը: Մուտքագրել ու ընթերցել են հեքիաթի հերոսների անունները: Հավ, ճուտ բառերին ենք ծանոթացել: Բաժանվել ենք խմբերի, հ, վ, ճ տառերով սկսվող բառեր ենք ասել:  Աշխատել ենք կցված թերթիկով՝ 20. Հավ: Էլեկտրոնային տարբերակով մուտքագրել ու նկարել են հեքիաթի հերոսներին:

17.03.2017

Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

08:00-08:45 — ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 — 9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն
10:10 — 10:55 — բանավոր մաթեմատիկա. տարի, ամիս, շաբաթ
11:00 -11:45 — ռուսերեն
11:50 — 12:35- Օրացույց, ժամացույց
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — Ինքնուրույն աշխատանք
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Անգլերենից հետո հորինել ենք պատմություններ, որոնց սկիզբը նույնն է: Երեք տարբեր պատմություններ ենք հորինել, մուտքագրել ու ընթերցել: Դրանք են`

1.Ճիճուն ճամփին քնած էր: Հետո արթնացավ ու տեսավ, որ շուրջը ճիճուներ են:

2.Ճանճը ճամփին ճվճվում էր.

-Ճի~վ, ճի~վ, ճի~վ:

3.Ճիճուն ճամփին ճաշ էր ուտում: Մեկ էլ Ճստիկ-ճուտիկը հյուր եկավ: Միասին ճաշ կերան:

Ռուսերենից հետո նախաճաշել են: Զրուցել ենք տարվա, տարվա եղանակների, ամիսների, շաբաթվա օրերի մասին: Օր, օրացույց, ժամ, ժամացույց բառերի հետ ենք ծանոթացել, աշխատել ենք կցված թերթիկով` 21. Օրացույց ժամացույց:

 

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն