2.05-6.05. աշխատանքային նախագիծ

17952523_1423830327669844_7367950900266064212_nՇաբաթվա նախագիծն է Աղայան-Ռոդարի, նախապատրաստվում են թատերական ներկայացման, դեպի Հրազդան գետ ուսումնական ճամփորդությանը:

2.05.2017

Մարմնակրթություն ընտրած սովորողը բերում է համապատասխան մարզահագուստ:

Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն, ռուսերեն
10:10 — 10:55 — բակային մարմնամարզություն, հեծանիվ
11:50 — 12:35- ընտրությամբ գործունեություն
12:35 — 12:55 — ընթերցանություն. Փոքրիկ տղան
12:55 — 13:35 — ինքնուրույն աշխատանք
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Ռուսերենից հետո բակում մարմնամարզական վարժություններ ենք կատարել, հեծանիվ ենք վարել: Ընտրությամբ գործունեությունից հետո նախաճաշել են: Ընթերցել են Փոքրիկ տղան պատմությունը, քննարկել են, կատարել են  առաջադրանքները: Ավարտել կիսատ աշխատանքները, ընթերցել Կամակոր այծիկների մասին պատմությունը:

3.05.2017

08:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — երգ
10:10 — 10:55 —  ռուսերեն
11:00 -11:45 — ներկայացման փորձ
11:50 — 12:35- լող, հեծանիվ
12:35 — 12:55 — ընդմիջում
12:55 — 13:35 — լող, հեծանիվ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Օրը սկսել ենք ներկայացման փորձով: Ռուսերենից հետո ընթերցել են Կամակոր այծիկները, քննարկել ենք: Նախաճաշել են: Լողացել ու հեծանիվ են վարել:

4.05.2017

Մարմնակրթություն ընտրած սովորողը բերում է համապատասխան մարզահագուստ:

Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

8:00-08:45 —  ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 —  9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — ընթերցանություն
10:10 — 10:55 —  ընտրությամբ գործունեություն
11:00 -11:45 — աշխատանք գիրք-տետրով
11:50 — 12:35- անգլերեն
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — բանավոր մաթեմատիկա. կարգային անցումով գումարման ու հանման գործողություններ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Օրը սկսել ենք ներկայացման փորձով: Ընտրությամբ գործունեությունից հետո նախաճաշել են: Անգլերենից հետո կարգային անցումով գումարման ու հանման գործողություններ են կատարել, կարդացել ու լուծել են տրամաբանական խնդիրներ (7,8,9 սլայդեր): Աշխատանքային ֆայլերը կցված են:

Ընթերցել են Ամենաուժեղը, կատարել են էջ 11-ի առաջադրանքները:

5.05.2017

Աշխատելու են պլանշետով կամ նեթբուք-նոթբուքով:

08:00-08:45 — ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 — 9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — անգլերեն
10:10 — 10:55 — բանավոր մաթեմատիկա. հաշվումներ
11:00 -11:45 — ռուսերեն
11:50 — 12:35- ընթերցանություն
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — ներկայացման փորձ
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Անգլերենից հետո նախապատրաստվել ենք ներկայացմանը: Ռուսերենից հետո նախաճաշել են: Բանավոր համրանքից հետո քննարկել ենք Ուժեղը պատմությունը,  բացատրել ենք, թե ինչո՞ւ էր մուկն ամենաուժեղը, ի՞նչ է ուժեղը, այնուհետև կազմել ենք հականիշ զույգեր՝ հակառակ իմաստ ունեցող բառեր, աշխատել են Մատենիկով, ընթերցել են Թումանյանի «Ծաղիկները», նկարազարդել են էջը, ընթերցել են  «Ուլունքը», կատարել են  առաջադրանքները: Մեդիագործիքներով նկարել են  «Ուլունքը» ոտանավորը: Ավարտել կիսատ աշխատանքները:

6.05.2017

08:00-08:45 — ուսումնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
9:00 — 9:15- առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 10:05 — նախապատրաստում ճամփորդությանը
10:10 — 10:55 — ուսումնական ճամփորդություն
11:00 -11:45 — ուսումնական ճամփորդություն
11:50 — 12:35- ուսումնական ճամփորդություն
12:35 — 12:55 -ընդմիջում
12:55 — 13:35 — ուսումնական ճամփորդություն
14:00-16:30 — երկարացված օրվա ծրագիր
16:30-17:00 — քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

Օրվա ամփոփում

Օրը սկսել ենք ներկայացման փորձով, կրկնել ենք երգերը՝ Այլի հո, Հեփ-հոպ, Պսակ-պսակ, ԽորոզКто пасётся на лугуHickory Dickory Dock, Old Macdonald had a farm: Ռուսերենից հետո նախաճաշել են: Նախաճաշից հետո մեկնել ենք ճամփորդության դեպի Մանկական երկաթուղի, սովորել ենք,  թե ինչպես կարող ենք ծառի կոճղի ուղղությամբ որոշել աշխարհի չորս կողմերը, մոլորվելու դեպքում ինչպես կարող ենք գետի հոսքի ուղղությամբ քայլել ու հանդիպել բնակավայրի: Միասին որոշել ենք գետի աջ ու ձախ ափերը, գնացք ենք նստել, նախաճաշից հետո մաքրել ենք երկաթուղու հարակից տարածքը: Ամփոփել ու ձայնագրել ենք ռադիո Բզեզի 10-րդ թողարկումը:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն