«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ

19029211_1475315399188003_2217958253348873607_n«Անկախության տոն. բարձունքների նվաճում», «Ճամփորդությամբ ուսուցում» 

Վայրը՝ Նեղուցի սուրբ Աստվածածին եկեղեցի (Ծաղկունյաց լեռնաշղթայի Թեղենիս լեռնագագաթի ստորին հատված)

Օրը՝ սեպտեմբերի 23

Նպատակը՝ Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

Խնդիրները՝

  • Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում:
  • Թիմային (խմբով) աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում ու զարգացում:
  • Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը:
  • Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում:
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրության արդյունքների ներկայացում, հրապարակում:

Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ

  • Կարողանա կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկը 
  • Ճամփորդության համար կանոններ մշակել
  • Լուսանկարել  առաջադրված կոնկրետ թեմայով
  • Ձայնագրիչով, հեռախոսով ձայնագրել
  • Ճամփորդության մասին մի քանի նախադասությամբ պատմել (դասարանում, տանը), տեսածը նկարել:

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)

Սովորողները`

  • Ճամփորդական կանոններ են մշակում:
  • Տեղում հանրօգուտ աշխատանք են իրականացում:
  • Ճամփորդության ընթացքում հավաքում են անհրաժեշտ տեղեկություններ (հանդիպած բնակավայրեր, ճանապարհի երկարություն, ժամանակ, եղանակ և այլն):

Նախագիծն իրականացվում է երեք փուլով՝

  • Նախապատրաստում
  • Ճամփորդություն
  • Ամփոփում

Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոպատումներով, տեսաֆիլմերով, որտեղ արտացոլված կլինեն հավաքագրված տեղեկությունները:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

One thought on “«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ”

Թողնել մեկնաբանություն