Ուսումնական ճամփորդություն դեպի Լուսագյուղ, Թուխ Մանուկ եկեղեցի

Բարձունքը`
Ծաղկունյաց լեռնաշղթայի փեշեր, Թուխ Մանուկ եկեղեցու բարձունք, ծովի մակարդակից 1970 մետր բարձրության  վրա
Ժամկետը` Սեպտեմբերի 28
Ճամփորդության երթուղին
Երևան- Ապարանի հուշահամալիր- Լուսագյուղ-Թուխ Մանուկ

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)
Սովորողները`
• Տեղեկություններ են հավաքում տվյալ վայրի (բարձունքի) մասին:
• Հաշվարկներ են կատարում:
• Աշխատանքի բաժանում են կատարում:
• Ճամփորդական կանոններ են մշակում:
• Տեղում հանրօգուտ աշխատանք են իրականացում:
• Ճամփորդության ընթացքում հավաքում են անհրաժեշտ տեղեկություններ (հանդիպած բնակավայրեր, ճանապարհի երկարություն, ժամանակ, եղանակ և այլն)
Նախագիծն իրականացվում է երեք փուլով՝
• Նախապատրաստում
• Ճամփորդություն
• Ամփոփում
Նախապատրաստական փուլում սովորողների հետ համացանցից և այլ տեղեկատվական աղբյուրներից հավաքել ինֆորմացիա ընտրված տեղանքի (բարձունքի) մասին: Ձևավորել խմբեր, որոնք ճամփորդության ընթացքում կունենան կոնկրետ հանձնարարություններ:

Սովորողներն իրենց տեսանյութերում ներկայացնում են, թե ինչպես են պատրաստվում ճամփորդությանը (ճամփորդական կանոններ, հանդերձանք, ուսապարկի պարունակություն, դեղորայքի արկղիկ):

Սովորողները նախապես ուսումնասիրում են քարտեզը, եղանակի տեսությունը:

armenia

Ճամփորդության փուլում խմբերը աշխատում են ըստ իրենց տրված հանձնարարականների: Խմբերի թիվը, տեսակը, գործունեության բովանդակությունը կարող է տարբեր լինել՝ կախված ճամփորդության վայրից, սովորողների տարիքային առանձնահատկություններից և այլն:

Ճամփորդության ընթացքում հաղթահարելով նախատեսված բարձունքը՝ ծածանել եռագույնն ու կրթահամալիրի դրոշը:
Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոպատումներով, տեսաֆիլմերով, որտեղ արտացոլված կլինեն հավաքագրված տեղեկությունները:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն