Շարժական բացիկների պատրաստումը որպես նոր մեդիահմտություն

48417329_228815311350622_6988908832890028032_nԴիջիթեքյան հայտ

Հոդվածը՝ «Դպիր»-ում

Կրտսեր դպրոցականին ներկայացվող ՏՀՏ պահանջները հայտնի են: Երրորդ դասարանցին պիտի կարողանա աշխատել ms office word, power point, movie maker խմբագիրներով, ունենա բլոգ ու վարի այն ըստ հրապարակված պահանջներին համապատասխան, գործածի էլեկտրոնային փոստը, օգտվի առցանց բառարաններից ու քարտեզից: Իհարկե, այս հմտությունները սովորողը ձեռք է բերում աստիճանաբար՝ նախագծային-բլոգային ուսուցման շրջանակներում:

Երրորդ դասարանում «Ամանոր» նախագծի շրջանակում սովորողների հետ քննարկեցինք ու որոշեցինք, որ այս տարի սովորական, «անշարժ» տոնական բացիկների փոխարեն պատրաստելու ենք շարժական բացիկներ: Մեզ անհրաժեշտ էր ի մի բերել մեր մեդիաիմացությունները ու սկսել աշխատանքը: Շարժական բացիկ պատրաստելու համար հարկավոր է տիրապետել նկարչական և մոնտաժային որևէ  խմբագրի, բլոգավարությանը:

Շարժական բացիկները պատրաստելիս աշխատել են paint, autodesk sketchbook նկարչական, movie maker և այլ մոնտաժային խմբագիրներով: Իրենց ստեղծած նկարներում դետալների աստիճանաբար ավելացումը իրական իմացումի հրճվանք էր, փոքրիկ հայտնագործություն, որը ոգևորեց շատերին ու նրանք մեկից ավելի բացիկներ պատրաստեցին: Շարժական բացիկներ պատրաստելու ընթացքում սկսեցին սովորել մոնտաժային խմբագիրներով աշխատել, պատրաստված տեսաֆիլմը թողարկել youtub -ում, իսկ հղումը հրապարակել բլոգում: Իհարկե, այս ընթացքում առանց իմ օգնության չէր ստացվի: Եվ առանձին սովորողների հետ աշխատել եմ անհատապես՝ օգնելով ամբողջացնել ու հրապարակել իրենց աշխատանքները:

Շարժական բացիկ պատրաստելու քայլաշար.

  • Որոշել բացիկի թեման, պատկերացնել, թե ինչ բովանդակություն է ունենալու.

Ամանորյա բացիկը արդեն հուշում է թեման, հիմնական դետալները տոնածառը, ձմեռ պապը, ձնեմարդուկն ու ձմռան տեսարաններն էին: Սկզբնական շրջանում այդ ուղղությունը պահպանվում էր բացիկների բովանդակության մեջ, բայց հաջորդիվ սովորողները ներմուծեցին պարային, ժամանակակից Ձմեռ պապի կերպարը, ամանորյա հյուրասիրության, լույսերի միացումն ու անջատումը:

Դիջիթեքյան բացիկ-գովազդները պատրաստելիս նպատակ ունեինք պատկերների միջոցով պատմել, գովազդել դիջիթեքյան ստուգատեսը: Նախապես ուսումնասիրեցինք ստուգատեսի կայքը, հիշեցինք, որ մրցանակներ ենք շահել նախորդ տարիներին, փորձեցինք պատկերացնել, թե ինչ պատկերաշարով ներկայացնենք ստուգատեսը:

  • Որևէ նկարչական խմբագրի կիրառությամբ ստեղծել պատկերաշար.

Սովորողները որևէ նկարչական խմբագրի կիրառությամբ ստեղծում են պատկերաշար՝ աստիճանաբար, դետալներ ավելացնելով նկարի վրա: Սովորողները 10-30 նկար են ստեղծում, որոնք  հավաքվում-պահպանվում են նախապես ստեղծված թղթապանակում:

  • Երաժշտության, տեքստի (վերնագրի) ընտրություն

Սովորողների հետ քննարկել-առանձնացրել ենք երաժշտության փաթեթ, որը նպատակահարմար է, որ հնչի շարժական բացիկներում, թեև սովորողները նաև ընտրելու հնարավորություն են ունեցել: Շարժական բացիկներում հնչում են ծրագրային (ամանորյա) երգեր, դասական երաժշտություն:

Տեքստը (վերնագիրը) կիրառել ենք որպես պատկերաշարը ամբողջացնող դետալ: Բացիկներում մուտքագրել ենք շնորհավորանք, ստուգատեսի անվանում: Բառերի դեպքում էլ փոձել ենք կիրառել աստիճանաբար ավելացող պատկերների, այս դեպքում՝ տառերի, վանկերի հնարքը:

  • Որևէ մոնտաժային խմբագրի կիրառությամբ  շարժական բացիկի պատրաստում.

Movie maker մոնտաժային խմբագրից բացի սովորողները կիրառել են տարբեր մոնտաժային ծրագրեր: Նկարները դասավորել են ըստ ստեղծման հերթականության, ավելացրել են տեքստն ու երաժշտությունը: Ֆիլմը պատրաստելուց հետո հրապարակել են youtub-յան հարթակում, իսկ հղումը հրապարկել են բլոգում:

Այս աշխատանքները ոգևորել էին բոլորը: Այս ուսումնական տարում մեզ միացած սովորողները արագ յուրացրել են մեդիահմտությունները ու հետաքրքիր մոտեցումներ էին ցուցաբերել իրենց աշխատանքերում:

Այս աշխատանքը բացի ՏՀՏ հմտությունները ու կարողությունները զարգացնելուց լուծում է մի շարք մանկավարժական-հոգեբանական խնդիրներ՝

  • ապահովում է համագործակցության, հաղորդակցության ակտիվ միջավայր. սովորողներին երկար ժամանակով կենտրոնացնում է որևէ աշխատանքի վրա, նրանք օգնում, բացատրում են իրար, քննարկում են միմյանց հետ,
  • սովորողները սկսում են ավելի մանրակրկիտ աշխատել, կենտրոնանալով դետալների վրա,
  • սովորողների մոտ ձևավորում է համբերություն, կենտրոնացվածություն, զարգանում է պատկերային ու ստեղծագործական մտածողությունը:

Այս աշխատանքները շարունակական են, դրանք իրենց զարգացումը կունենան հաջորդ նախագծերում:

Հանրակրթական Դիջիթեքին ներկայացնում ենք շարժական բացիկների երկու փաթեթ, որոնք դեռ համալրվում են՝

Ամանորյա շարժական բացիկներ

Դիջիթեքյան բացիկ-գովազդներ

 

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն