Էկո-հայրենագիտական ճամփորդություն. «Գետը քաղաքում» նախագիծ

17951536_1423830197669857_3838636531672218894_nՕրը՝ մայիսի 6՝ 10.30-13.30
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի առաջին դասարանցիներ, ծնողներ, ուսուցիչներ
Ուսումնական պարապմունքը վարում է բնագիտության ուսուցիչ Իվետա Ջանազյանը

Ճամփորդություն-նախագծի նպատակն է ճանաչել-ուսումնասիրել Հրազդան-Զանգու գետի քաղաքամայր Երևանով անցնող հատվածը՝ հոսանքն ի վեր, հոսանքն ի վար: Նախատեսվում է քայլարշավով անցնել Թումանյանի այգուց-Մանկական երկաթուղի հատվածը, իրականացնել էկոակցիա (աղբահավաքություն) Հրազդանի կիրճում, որոշել գետի ձախ ու աջ ափերը, նկարագրել գետի ձայնը: Սովորողները ձայնագրում են ռադիո Բզեզի 10-րդ թողարկումը:

Անհրաժեշտ է՝

  • ճամփորդական ուսապարկ, որի մեջ պետք է լինեն՝

շշով ջուր
բրդուճներ
թաց ու չոր անձեռոցիկ

  • արևապաշտպան գլխարկ
  • ակնոց
  • հարմար հագուստ ու կոշիկներ

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

2 կարծիք «Էկո-հայրենագիտական ճամփորդություն. «Գետը քաղաքում» նախագիծ»-ի վերաբերյալ

Թողնել մեկնաբանություն