«Կոմիտասյան օրեր» նախագիծ. ուսումնական ճամփորդություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

cropped-21687429_1574659792586896_5901859742799752476_n.jpg«Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում երկրորդ դասարանի սովորողները հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11.00-ին, մեկնում են Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:

Հասցեն՝ Արշակունյաց պող., 28 շենք (Կոմիտասի անվան զբոսայգում)

Վեբ-կայքը՝ http://komitasmuseum.am/

Քարտեզը՝ քարտեզ

Նպատակը՝ Ծանոթանալ Կոմիտասի երաժշտական աշխարհին, ամփոփել «Կոմիտասյան օրեր» նախագիծը:

Խնդիրները՝

  • ծանոթանալ տարբեր երաժշտական գործիքների հետ.
  • նոր տեղեկությունների ձեռք բերում ու ներկայացում.
  • ճամփորդական կանոնների իրագործում.
  • մեդիահմտությունների զարգացում.
  • խոսքի, ստեղծագործական մտքի զարգացում.

Նկարագրությունը՝ «Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում սովորողները երգել են կոմիտասյան երգեր, ընթերցել են Կոմիտաս, այցելելով թանգարան՝ ծանոթանալով տարբեր երաժշտական գործիքների, Կոմիտասի երաժշտական աշխարհին: Ամփոփումը՝ ռադիո «Բզեզ»-ի եթերում:

Մեկնումից առաջ սովորողների հետ անդրադառնալու ենք ճամփորդական կանոններին, քարտեզի միջոցով ուսումնասիրելու ենք վայրը: Ճամփորդության ընթացքում հետևելու ենք ժամանակին ու այն փողոցներին, որոնցով անցնելու ենք: Ճամփորդության մասին սովորողների պատումները հրապարակվելու են բլոգում:

 

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

One thought on “«Կոմիտասյան օրեր» նախագիծ. ուսումնական ճամփորդություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ”

Թողնել մեկնաբանություն