Ուսումնական ճամփորդություն դեպի Լուսագյուղ, Թուխ Մանուկ տանող բարձունքի հաղթահարում

42683472_285539275386462_8977260278966124544_nՍեպտեմբերի 28-ին Արևելյան դպրոցի երրորդ դասարանցիները մեկնեցին Լուսագյուղ, հաղթահարելու Թուխ Մանուկ տանող բարձունքը: Մինչ ճանապարհ ընկնելը սովորողները ուսումնասիրել էին քարտեզը, պարզել էին, թե ինչ եղանակ է լինելու, իրենց ճամփորդական հանդերձանքի ու ճամփորդական ուսապարկի պարունակության, ինչպես նաև ճամփորդական կանոնների մասին պատմել էին իրենց անհատական բլոգներում հրապարակված տեսանյութերում:

Ճանապարհը տևեց մեկ ժամից ավելի: Էդմոնը գուգլ քարտեզով հետևում էր ճանապարհին և պարբերաբար հայտնում էր, թե հիմա որտեղ ենք, ո՞ր փողոցում, ո՞ր քաղաքում կամ գյուղում, ո՞ր մարզում: Իսկական ուրախ ավտոբուս էր՝ երգով ու լռության խաղով լի:

Ճամփորդական ֆոտոպատում # 1. Ճանապարհին

 

 

This slideshow requires JavaScript.

Տեղ հասնելուն պես սովորողները նախաճաշեցին: Նախաճաշից հետո հավաքեցին աղբը:

Ճամփորդական ֆոտոպատում # 2. Նախաճաշ բացատում

 

 

This slideshow requires JavaScript.

Նախաճաշից հետո ճանապարհ ընկանք դեպի Թուխ Մանուկ Վերի վանք, որը 6-7-րդ դարերի կառույց է:

Ճամփորդական ֆոտոպատում # 3. Բարձունքի հաղթահարում

 

 

This slideshow requires JavaScript.

Եկեղեցու բակում սովորողները հանգստացան, որից հետո որպես անկախության խորհրդանիշ ծածանեցինք եռագույն դրոշը, լուսանկարվեցինք:

 

 

This slideshow requires JavaScript.

Եկեղեցում երգեցինք «Հայր մեր», միասին տերունական աղոթք կարդացինք, մոմ վառեցինք:

Ճամփորդական ֆոտոպատում # 4. Թուխ Մանուկ վանքում

 

 

This slideshow requires JavaScript.

Վերադարձանք: Հանգստացանք: Սովորողների մի մեծ խումբ ճամփորդության ողջ ընթացքում «հետապնդեց» բացատի մորեխներին ու ճանապարհի մողեսներին: Իսկ մեր նորեկ Հայկը անընդհատ օձ էր փնտրում, նույնիսկ մի անգամ փորձ արեց քարը շրջել, որ օձին դուրս բերի: Բնության գրկում խաղացին ու վազվզեցին՝ վայելելով գեղեցիկ բնությունն ու մաքուր օդը: Երբ խաղերից անցում արեցին փայտերին՝ հասկացա, որ «վայրի ցեղերը» վերադառնում են: Ճիշտ ժամանակն է Երևան վերադառնալու: Ճամփորդական փորձություններ էլ պատահեցին. կանոնները խախտելու պատճառով Հայկը վազեց ու ընկավ, իսկ Աշոտն էլ կորցրեց իր հեռախոսը:

Ճամփորդական ֆոտոպատում # 5. Բացատում

 

 

This slideshow requires JavaScript.

Ճամփորդության մասին սովորողների պատումները կհրապարակվեն իրենց անհատական բլոգներում:

Ալիսա Փիլոյան

Տիգրան Գալստյան

Վիկտորյա Հայրապետյան

Ռուզան Ղուկասյան

Էդմոն Սահակյան

Լիլիթ Աղասարյան

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն